Հրե ձիու անակնկալները 2026 թվականին․ ով՝ ինչի պետք է սպասի Զոի Սալդանան դարձել է բոլոր ժամանակների ամենաբարձր վարձատրվող դերասանուհին Ֆրանսիայի Ազգային ժողովը մերժել է կառավարությանն անվստահություն հայտնելու բանաձևը 4 Կենդանակերպի նշաններ՝ անսասան ներքին ուժով. ոչինչ չի կարող կոտրել նրանց կամ փոխել նրանց կամքը Սպասվում է ձյուն, բուք. ջերմաստիճանը կնվազի 6-9 աստիճանով Լեհաստանը և Իտալիան կոչ են արել իրենց քաղաքացիներին անհապաղ լքել Իրանը Ջուր չի լինի Խուլիգանություն կատարած 62-ամյա տղամարդը ձերբակալվել է Գալյանը Եգիպտոսի դեսպանին «Սահմանադրական բարեփոխումների գործընթացն» է ներկայացրել «Դեպի դասական Եվրատեսիլ» մրցույթի հայտերը կընդունվեն մինչև հունվարի 22-ը Ռուբիոն Նեթանյահուի հետ քննարկել է ԱՄՆ-ի հնարավոր արձագանքը Իրանում ստեղծված իրավիճակին Արամ Ա Վեհափառը քննարկել է Լիբանանում ստեղծված իրավիճակը 

Շրջափակման ընթացքում Արցախի տնտեսությանը հասցվել է շուրջ 289 մլն ԱՄՆ դոլարի վնաս

Արցախ

Արցախի տեղեկատվական շտաբից տեղեկացնում են, որ Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 1240 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից՝ վերջին 2 օրվա ընթացքում աճելով շուրջ 20 դեպքով։

«Մինչ այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 394 հիվանդ՝ համապատասխան բուժում ստանալու համար (իսկ վերջին օրերին ԿԽՄԿ միջոցով հիվանդների տեղափոխման անհնարինության պատճառով ռուս խաղաղապահների միջոցով տեղափոխվել է ևս 11՝ ծանր վիճակում գտնվող հիվանդ)։ Ընդ որում՝ հնարավոր չէ հիվանդներին տեղափոխել պառկած վիճակում, քանի որ ադրբեջանական կողմը խոչընդոտում է Արցախի ռեանիմոբիլի շարժը, իսկ Կարմիր խաչը չունի ռեանիմոբիլ և սովորական մեքենաներով է իրականացնում հիվանդների տեղափոխությունը՝ բոլորը նստած վիճակում։

Շրջափակման հետևանքով իրենց տներ չեն կարողացել վերադառնալ ընդհանուր առմամբ շուրջ 3900 անձինք, ներառյալ՝ 550 երեխա, որոնց մի մասն արդեն վերադարձել է տուն՝ Կարմիր խաչի և ՌԴ խաղաղապահների աջակցությամբ:

Ստեփանակերտ-Գորիս մայրուղով ոչ մի քաղաքացի ազատորեն չի երթևեկել, և մարդկանց երկկողմանի տեղաշարժի դեպքերը նվազել են շուրջ 202 անգամով, եղածն էլ միայն Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահների աջակցությամբ (152 օրվա ընթացքում մարդկանց 372.400 -ի փոխարեն՝ 1848  մուտք և ելք։ Ընդ որում՝ վերջին 2 օրում գրանցվել է քաղաքացիների՝ 9 ելքի և մուտքի դեպք՝ չհաշված ՌԴ խաղաղապահների բեռնատարների վարորդներին):

Արգելափակված ճանապարհով Արցախի քաղաքացիների ոչ մի մեքենա չի անցել, իսկ մեքենաների ընդհանուր շարժը գրեթե 54 անգամ ավելի քիչ է եղել, քան պետք է լիներ առանց շրջափակման (152 օրվա ընթացքում 139.840 -ի փոխարեն՝ 2575  մեքենայի մուտք և ելք, այն էլ՝ միայն Կարմիր խաչի և ՌԴ խաղաղապահների կողմից): Դա նշանակում է, որ վերջին 2 օրվա ընթացքում արձանագրվել է մեքենաների միայն 17 մուտք և ելք:

Շուրջ 13 անգամ ավելի քիչ կենսական նշանակության ապրանք է ներկրվել միայն Կարմիր խաչի և ռուս խաղաղապահների կողմից, քան իրականում պետք է լիներ առանց շրջափակման (152 օրվա ընթացքում մոտ 60.800  տոննայի փոխարեն՝  4657 տոննա, որից վերջին 2 օրվա ընթացքում՝ միայն 34 տոննա):

Շրջափակման ընթացքում Ադրբեջանը հանրագումարային 86 օր շարունակ լրիվությամբ կամ մասնակիորեն ընդհատել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը, իսկ էլեկտրամատակարարումը լրիվությամբ խափանված է արդեն 123 օր շարունակ: Դա հանգեցրել է ամենօրյա հովհարային ու լրացուցիչ վթարային անջատումների և բազմաթիվ հիմնարկների գործունեության փակման կամ կրճատման:

860 տնտեսվարող սուբյեկտ (ընդհանուրի 20,1 %-ը) շրջափակման պայմաններում աշխատելու անհնարինության պատճառով կասեցրել է իր գործունեությունը, իսկ մնացած տնտեսվարողները գործում են մասնակի ծավալով կամ պետական աջակցությամբ։

Շրջափակման և կենսական ենթակառուցվածքների խափանման պատճառով շրջափակման մեկնարկից առ այսօր փաստացի աշխատանքը և եկամտի աղբյուրը կորցրել է նախնական հաշվարկներով շուրջ 10,900  մարդ (ներառյալ՝ պետական աջակցությամբ աշխատատեղի ժամանակավոր պահպանման դեպքերը), որը մասնավոր հատվածում աշխատողների 50 տոկոսից ավելին է։ 

Դադարել են 32,6 կմ ճանապարհի, տասնյակ կիլոմետր ջրագծի, հազարավոր հեկտար հողատարածքների ոռոգման համակարգերի, 3717 բնակարանների, ավելի քան 40 սոցիալական և արտադրական ենթակառուցվածքների շինարարական աշխատանքները։

Շրջափակման ընթացքում Արցախի Հանրապետության տնտեսությանը հասցվել է շուրջ 289 մլն ԱՄՆ դոլարի վնաս՝ հանգեցնելով մոտ 32 տոկոսի չափով ՀՆԱ-ի կանխատեսված տարեկան ցուցանիշի (903 մլն դոլար) չապահովմանը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հրե ձիու անակնկալները 2026 թվականին․ ով՝ ինչի պետք է սպասի «Մենք տանն ենք»․ Սարգիս Գրիգորյանն ընտանիքի հետ վերադարձել է ՀայաստանԵ՞րբ է տղամարդկանց սեռական ցանկությունն իր գագաթնակետին հասնումԶոի Սալդանան դարձել է բոլոր ժամանակների ամենաբարձր վարձատրվող դերասանուհին Երկար ժամանակ հարաբերություններ չունենալու վտանգները Ֆրանսիայի Ազգային ժողովը մերժել է կառավարությանն անվստահություն հայտնելու բանաձևը Այս 5 տարիների ընթացքում Գևորգի կինն ամեն օր պայքարել է ամուսնու վերադարձի համար․ Հայկ Սարգսյան4 Կենդանակերպի նշաններ՝ անսասան ներքին ուժով. ոչինչ չի կարող կոտրել նրանց կամ փոխել նրանց կամքը «Բանակում» սերիալի դերասանները տարիներ անց վերամիավորվել են (տեսանյութ)Սպասվում է ձյուն, բուք. ջերմաստիճանը կնվազի 6-9 աստիճանով Վագիֆ Խաչատրյանին դուստրը հանդիպել է գերությունից վերադարձած հոր հետՈւկրաինայում արտակարգ դրություն կհայտարարվի էներգետիկ ոլորտում. Զելենսկի Լեհաստանը և Իտալիան կոչ են արել իրենց քաղաքացիներին անհապաղ լքել Իրանը Գեղարքունիքի մարզի Գագարին գյուղում շուն են սպանել․ ահազանգՋուր չի լինի Խուլիգանություն կատարած 62-ամյա տղամարդը ձերբակալվել է Գալյանը Եգիպտոսի դեսպանին «Սահմանադրական բարեփոխումների գործընթացն» է ներկայացրել «Դեպի դասական Եվրատեսիլ» մրցույթի հայտերը կընդունվեն մինչև հունվարի 22-ը Ռուբիոն Նեթանյահուի հետ քննարկել է ԱՄՆ-ի հնարավոր արձագանքը Իրանում ստեղծված իրավիճակինԱրամ Ա Վեհափառը քննարկել է Լիբանանում ստեղծված իրավիճակը Վագիֆ Խաչատրյանի մոտ առկա է քրոնիկ հիվանդության սրացում. «Նորք-Մարաշ» ԲԿ-ի տնօրեն Նիկոլ Փաշինյանն ու փոխվարչապետները 2025թ. 51.6 մլն դրամ պարգևավճար են ստացել. «Հետք» Դանիան և ԱՄՆ–ը կստեղծեն աշխատանքային խումբ՝ Գրենլանդիայի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելու համարՀայաստանը ներկայացնող գեղասահորդները չեն մասնակցի 2026թ. Գեղասահքի Եվրոպայի առաջնությանը վիզայի մերժման պատճառով Խոշոր հրդեհ է բռնկվել․ ռեստորանային համալիրի տաղավարը վերածվել է մոխրակույտի Կրակոց օդաճնշիչ ատրճանակից, 2 վիրավոր երիտասարդ. ինչ է կատարվել «Մետրոնոմ»-ի գետնանցումում․ «ԱրմԼուր»Մհերն էլ էր այս ռեժիմի օրոք ենթարկվել քաղաքական հետապնդման եւ ազատազրկվել․ Աշոտյան Թիվ 11 երթուղու ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնին ԵՄ պաշտոնյաները ողջունել են Ադրբեջանի կողմից պահվող 4 հայերի ազատ արձակումը Գերիների վերադարձը՝ նախընտրական գործիք դարձնելը․ Քրիստինե Վարդանյան «Որ Հայաստանում եմ՝ լավ եմ»․ ինչ է պատմել Վագիֆ Խաչատրյանը՝ ԱվանեսյանինԳևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը տեղափոխվել են Մուրացանի զինվորական հոսպիտալԵրևանը և Վաշինգտոնը վերահաստատել են տնտեսական համագործակցության խորացման հանձնառությունը Reuters-ը հայտնել է առաջիկա 24 ժամվա ընթացքում Իրանի վրա ԱՄՆ-ի հնարավոր հարձակման մասին «Թրամփի ուղին» պանթուրքական նախագիծ է. Հայաստանը կանգնած է ռազմավարական կորուստների առաջ․ Այվազյան (տեսանյութ) Հաստատվել է 2026 -ի 1-ին քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների ժամանակացույցը Արմավիրի մարզում ընտանիքի 4 անդամներ սննդային թունավորմամբ տեղափոխվել են հիվանդանոցԳնաճի հետևանքները․ ինչո՞ւ է անհամաչափ կերպով թանկանում պարենամթերքը (տեսանյութ)Գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանն այս պահին «Նորք Մարաշ» ԲԿ-ում է«Caspian Airlines» ավիաընկերության՝ Թեհրան-Երևան չվերթը չեղյալ է հայտարարվել Գևորգ Պապոյանը Գերմանիա կգործուղվի ԱՄՆ-ն ժամանակավոր դադարեցնում է ներգաղթային վիզաների ձևակերպումը Հայաստանի համար Թրամփին է փոխանցվել Իրանում 50 ռազմական թիրախների ցանկը Ճշմարիտ հավատը վեր է ամեն խոչընդոտից․ Գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանի դստեր գրառումըTRIPP-ը սկզբունքների ժողովածու է, ոչ՝ վերջնական փաստաթուղթ. Բենիամին Պողոսյան (տեսանյութ)«Շուտով երիտասարդներին կհրավիրենք դիսկոտեկի». Փաշինյան (տեսանյութ)Թե բա` «բենզինն էժանացել է». իսկ հեղուկ գա՞զը. Արթուր Խաչատրյան Ֆրանսիացի պաշտպանը հեռացել է «Փյունիկ»-ից Վաղը Հովհաննավանքում հնարավոր են սադրիչ գործողություններ․ Որտեղ և ով կմատուցի ՊատարագըՎիճաբանություն՝ Երևանում. Գերմանիայի քաղաքացի է դանակահարվել
Ամենադիտված