Զելենսկին կհանդիպի Իտալիայի նախագահի, վարչապետի և Հռոմի պապի հետ. Հռոմի օդային տարածքը կփակվի
Համաշխարհային ՄամուլՈւկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հաստատել է, որ Հռոմ այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլայի, վարչապետ Ջորջ Մելոնիի և Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ։ Այս մասին նա գրել է իր Telegram ալիքում։
«Հռոմ։ Հանդիպումներ Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլայի, վարչապետ Ջորջ Մելոնիի և Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ»,- ասվում է Զելենսկիի հայտարարության մեջ։
Ավելի վաղ Rainews24 հեռուստաալիքը հայտնել էր, որ Ուկրաինայի նախագահը ժամանել է Հռոմ։ Հստակեցվել է, որ Չամպինո օդանավակայանում Ուկրաինայի ղեկավարին դիմավորել է Իտալիայի արտաքին գործերի նախարար և փոխվարչապետ Անտոնիո Տայանին։
Մինչ այս, la Repubblica թերթը հայտնել էր, որ Զելենսկու՝ Իտալիա ժամանելու կապակցությամբ Հռոմի օդային տարածքը կփակվի՝ Իտալիայի մայրաքաղաքի երկինքը կվերահսկվի ոստիկանական ուղղաթիռներով։ Միաժամանակ, կուժեղացվեն ստուգումները երկաթուղային կայարաններում և օդանավակայաններում։ Կշրջափակվի քաղաքի պատմական կենտրոնը։