Մուրադ Պետրոսյանի հուղարկավորության համակարգման նպատակով ստեղծվել է կառավարական հանձնաժողով
Արցախ
Նախագահ Արայիկ Հարությունյանի հանձնարարությամբ՝ հուղարկավորության համակարգման նպատակով ստեղծվել է կառավարական հանձնաժողով՝ Նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանի գլխավորությամբ: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից:
Մուրադ Պետրասյանի հոգեհանգիստը տեղի կունենա սույն թվականի մայիսի 14-ին, ժամը 18:00-ին՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցում: Հիշեցնենք, որ մայիսի 13-ին կյանքից հեռացել է Արցախի հասարակական, քաղաքական գործիչ, արցախյան շարժման առաջամարտիկ Մուրադ Պետրոսյանը:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)