Թրամփը խոստացել է մինչև նոյեմբերի 3-ը չհարձակվել Իրանի վրա Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 8-ին ԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալ Ազգային ժողովը արտահերթ նիստ կգումարի Թուրք-վրացական սահմանի մոտ գտնվող մայրուղում սողանք է տեղի ունեցել․ մեկ մարդ է զոհվել, վնասվել է ութ բեռնատար Դսեղ-Մարց ճանապարհը հոկտեմբերի 9-ից ժամանակավորապես կփակվի Գորիսում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչները. Տոկաևը՝ «Թրամփի ուղու» մասին (տեսանյութ) Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել Սիրիան կարող է զորք ուղարկել Եմեն, ՆԱՏՕ-ն՝ փակել Ռուսաստանի ելքը Բալթիկ ծով Հարավային Կորեան Ուկրաինայից հետ է կանչել դեսպանին՝ ռազմագերիների շուրջ սկանդալի պատճառով Ընդդիմությունը նոր հարցման մեջ Իսրայելում ընտրություններից առաջ շրջանցել է Նեթանյահուի դաշինքին 

Թուրքիայում տեղի են ունենում վերջին տարիների ամենավճռորոշ նախագահական ու խորհրդարանական ընտրությունները

Թուրքիա

Թուրքիայում մայիսի 14-ին մեկնարկել են երկրի վերջին տարիների պատմության թերևս ամենակարևոր և վճռորոշ ընտրությունները։ Ավելի քան 64 մլն մարդ այսօր կարող է իր վճռորոշ ձայնն ասել երկրի նախագահական և 28-րդ գումարման խորհրդարանական ընտրություններում։

Առավոտից ընտրատեղամասերում քվեարկողների պակաս չի երևում, բոլորը միաձայն նշում են, որ եկել են իրենց ձայնը ասելու՝ «հանուն Թուրքիայի ապագայի»։

Ընտրություններում հիմնական պայքարն ընթանում է գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, նրա ղեկավարած «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) ու ընդդիմության միասնական առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի և նրա գլխավորած քեմալական Հանրապետաժողովրդական կուսակցության (CHP) միջև։

Արդեն իսկ ակնհայտ է, որ 2023-ի ընտրություններն աննախադեպ փորձություն են լինելու իսլամական և ազգայնական գաղափարախոսության կրող Էրդողանի համար, ով առաջադրվել է չորս կուսակցությունից բաղկացած Ժողովրդական դաշինքի կողմից։ 2003 թվականից ի վեր իշխանությունում գտնվող Էրդողանն ու «Արդարություն և զարգացում» կուսակցությունն առավել քան երբևէ մոտ են իրենց բացարձակ իշխանությունը զիջելուն։ Պատճառները տարբեր են՝ տնտեսական ճգնաժամը (ինֆլյացիան գերազանցում է 43 տոկոսը), մարդու իրավունքների ահագնացող ոտնահարումներն ու ազատությունների սահմանափակումները, փետրվարի երկրաշարժը ու դրա ֆոնին ի հայտ եկած նոր կոռուպցիոն սկանդալները և այլն։

Փոխարենը նրա՝ արդեն երկար տարիների ընդդիմախոս Քեմալ Քըլըչդարօղլուն ավելի քան երբևէ այս ընտրություններում մոտ է լինելու հաղթանակին։ Վեց կուսակցություններից բաղկացած «Ազգային դաշինք»-ի կողմից առաջադրված քեմալական գործիչը նախընտրական քարոզարշավի ընթացքում խոստացել է վերացնել Թուրքիայում Էրդողանի հաստատած միանձնյա կառավարումը, վերականգնել խորհրդարանի լիազորությունները, ֆինանսական համակարգի անկախությունը և վերակենդանացնել տնտեսությունը։ Միևնույն ժամանակ, Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ իրենց հաղթանակի պարագայում երկիրը կվերականգնի արտաքին քաղաքական արևմտյան ուղղվածությունը, իսկ սիրիացի փախստականները կվերադարձվեն Սիրիա։ Ուշագրավ է, որ այս ընտրություններում Քըլըչդարօղլուին սատարելու մասին հայտարարել է քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը, որը բավականին մեծ ընտրազանգված ունի երկրի արևելյան՝ քրդաբնակ շրջաններում։

Ընդամենը մի քանի ժամից պարզ կլինի, թե արդյոք Էրդողանը, ով երկարամյա հետևողական քաղաքականության արդյունքում իր ձեռքում է կենտրոնացրել կառավարման բոլոր լծակները, այդ թվում և՝ վերահսկողություն հաստատել լրատվամիջոցների ու սոցիալական ցանցերի նկատմամբ,  կկարողանա պահպանել Թուրքիան ամենաերկարը կառավարած առաջնորդի տիտղոսը։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թրամփը խոստացել է մինչև նոյեմբերի 3-ը չհարձակվել Իրանի վրաՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 8-ինԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիԹուրք-վրացական սահմանի մոտ գտնվող մայրուղում սողանք է տեղի ունեցել․ մեկ մարդ է զոհվել, վնասվել է ութ բեռնատարԴսեղ-Մարց ճանապարհը հոկտեմբերի 9-ից ժամանակավորապես կփակվիԳորիսում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչները. Տոկաևը՝ «Թրամփի ուղու» մասին (տեսանյութ) Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոնՈղբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվելՍիրիան կարող է զորք ուղարկել Եմեն, ՆԱՏՕ-ն՝ փակել Ռուսաստանի ելքը Բալթիկ ծովՀարավային Կորեան Ուկրաինայից հետ է կանչել դեսպանին՝ ռազմագերիների շուրջ սկանդալի պատճառովԸնդդիմությունը նոր հարցման մեջ Իսրայելում ընտրություններից առաջ շրջանցել է Նեթանյահուի դաշինքին Էս ամենը ողբերգական հետևանք կարող էր ունենալ․ Փաշինյանի շանտաժն իր արդյունքը տալիս է․ՎարդանյանԴատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքըՊուտինը մեկնել է Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին Բացահայտվել է հանքարդյունահանման ապօրինի դեպքԵրևանն ու Լայպցիգը հռչակվել են քույր քաղաքներՀայաստանի տաղավարը՝ ԱՊՀ պետությունների մշակույթի և ազգային ուտեստների փառատոնին (տեսանյութ) Ինչ էլ խոսեք, պատմության մեջ մնալու եք որպես Արցախ հանձնած ու Ադրբեջանի նարատիվների աջակիցներՄեծ Բրիտանիայի վարչապետը խոստացել է ԵՄ-ի հետ ավելի սերտ համագործակցության ձգտել Չարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՓոփոխություններով զգալիորեն կբարձրացվի քննության արդյունավետությունը․ ՔԿ ղեկավարԴանիան առանց մարդկանց համաձայնության դիպֆեյքերի տարածման դեմ օրենք է մշակում Լիտվան կառաջարկի ԵՄ-ին արգելել ռուսական հացահատիկի տարանցումըԻրանը մտադիր է քննարկել էներգետիկ համագործակցությունը ԱՊՀ գագաթնաժողովումՓաշինյանը կհանդիպի Ալիևին և Պուտինին. ՌԴ ՊՆ-ն հայտնել է Խարկովի ևս մեկ բնակավայրի գրավման մասինԱՄՆ-ի առաջարկը Թեհրանի սեղանին է․ Արաղչին մանրամասներ է հայտնել Ուկրաինական կարգավորման գործընթացը փակուղու մեջ է․ ՌուբիոԿաշպիրովսկու մարմինը կարող են Ուկրաինա հասցնել ԵՄ երկրների տարածքով. Shot Գերմանիայում ոստիկանությունը կրակել և սպանել է 27-ամյա տղամարդուՇարունակվում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներըՌուբիոն զգուշացրել է Ուկրաինայում իրավիճակի սրման վտանգի մասինԱրարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Մուխտար Տլեուբերդիի հետԱՄՆ-ն Իրանի հետ հակամարտության ընթացքում կորցրել է ավելի քան 80 ինքնաթիռ, ուղղաթիռ և անօդաչու թռչող սարքՖիդան. Մեքքայի համաձայնագիրը հնարավորինս շուտ կներառվի խորհրդարանի օրակարգումԴատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Սամվել Շահրամանյանի հեռախոսի առգրավումըԻրանի ԱԳՆ-ը հայտարարել է Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցությունների շարունակության մասինՄակար Կիրակոսյանն ընտրվել է Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահԳլխավոր դատախազը «նկատողություն» կարգապահական տույժ է նշանակել 3 դատախազի նկատմամբՌուբիոն անհավանական է համարում Թուրքիայի և Հունաստանի միջև ռազմական հակամարտությունըԿոտայքում պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձինք կալանավորվել ենԹուրքիան մտադիր չէ զորքեր ուղարկել այլ երկիր՝ հարձակման համար«Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները հանդիպել են ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարի հետԱվելի քան 100 կոնգրեսական Ռուբիոյին կոչ է արել դադարեցնել Բաքվին ռազմական օգնությունըԱրթուր Ալեքսանյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի Աշխարհի առաջնությունըԵրևանում փետրվարյան արյունալի միջադեպի մասնակիցը հայտնաբերվել է Վրաստանում․ նրան կարտահանձնեն ՀայաստանինՀայկական կողմը հաստատեց․ Գորիսում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչներըՇիրակի մարզում «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել. բժիշկներն արձանագրել են վարորդի մահըՎեց օգնականի մուտքն ԱԺ արգելվել է, բայց տեսանյութում նրանք չկան․ ԱբրահամյանԻսկ ո՞ւր է ԱԱԾ-ն․ ընդդիմությունը իշխանությանը մեղադրում է անվտանգության ձախողման մեջ
Ամենադիտված