ՔՊ-ականները «բոյկոտո՞ւմ» են Անդրանիկ Քոչարյանի հանձնաժողովի աշխատանքը
ՎերլուծականԱյսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հարցերի հանձնաժողովի նիստի ընթացքում բավական ուշագրավ պատկեր էր ձևավորվել: Բանն այն է, որ բացի ընդդիմադիր պատգամավորներից՝ այս անգամ հանձնաժողովի նիստը որոշել էին մի փոքր իրոնիայով ասած՝ «բոյկոտել» նաև Անդրանիկ Քոչարյանի կուսակից ընկերները: Արդյունքում՝ ՔՊ-ականները երեքով ուշի ուշով լսում էին ՆԳՆ փոխնախարարին և ջրային պարեկային ծառայության ներդրման անչափ կարևոր հարցն էին քննարկում:
Հանձնաժողովի կազմում են նաև Վահագն Ալեքսանյանը, ՔրիստինԵ Պողոսյանը և Հայկ Սարգսյանը, սակայն, նրանք, կարծես թե, շատ ավելի կարևոր գործեր ունեին, քան հանձնաժողովի նիստին ներկա լինելը: Եթե նման պատկեր լիներ նախկին իշխանությունների կառավարման տարիներին՝ ընդդիմադիրները անշուշտ իշխանական պատգամավորներին կմեղադրեին գլուխ պահելու և հարկատուների հաշվին ապրելով՝ պարապուրդի մատնված լինելու մեջ: Սակայն, ինչպես ասում են, իրավիճակ է փոխվել...