Մեքսիկայում բեռնատարի ու միկրոավտոբուսի բախման հետևանքով` 26 մարդ է զոհվել
Համաշխարհային Մամուլ
Մեքսիկայի արևելքում վթարի հետևանքով` առնվազն 26 մարդ է զոհվել։ Բախվել են բեռնատարն ու միկրոավտոբուսը, հաղորդում է Milenio թերթը:
Ինչպես նշվում է, մեքենաները բախվել են Տամաուլիպաս նահանգում։ Միջադեպի հետևանքով՝ միկրոավտոբուսն ամբողջությամբ այրվել է։ Մահացել է առնվազն 26 մարդ։ Վթարից փրկվածների մասին տեղեկություններ չկան:
Նահանգի դատախազությունը հետաքննություն է սկսել վթարի փաստով։ Ըստ թերթի՝ ժամանած ոստիկանները դեպքի վայրում բեռնատար չեն հայտնաբերել։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ