«Մենք այս տարին Ադրբեջանին խաղաղություն պարտադրելով ենք ավարտում». Դավիթ Ջամալյան
Աշխարհ
«Մենք այս տարին Ադրբեջանին խաղաղություն պարտադրելով ենք ավարտում։ Քանզի ականատեսն եղանք այն բանի, թե ինչպես ենք կարողանում զարգացնել ռազմական արդյունաբերություն, ինչի արդյունքում անօդաչու թռչող սարք ոչնչացրեցինք», – այսօր «Հայելի» մամուլի ակումբում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարեց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը:
Նրա խոսքերով՝ Արցախն այսօր որպես աշխարհաքաղաքական իրողություն, մեզ թույլ է տալիս Ադրբեջանին մեկ- երկու տարի խաղաղություն պարտադրել. սա ապակայունացնում է վիճակը սահմանի մոտ զուտ քաղաքական նպատակներով: «Մենք պատժիչ գործողություններ ձեռնարկեցինք, որից հետո թշամին հանդարտ ու խելոք պահեց իրեն և հրաժարվեց ռազմական դիվանագիտությունից», – նկատեց ռազմական փորձագետը:
Նրա համոզմամբ 2012–ին թշնամին նորից սադրանքների կգնա, իսկ դրանց հաճախակիությունն այլ հարց է, սակայն Ադրբեջանը գիտի, որ իր քայլերին կհետևեն կտրուկ և համարժեք պատասխանները:


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի