Ուկրաինայի բանակցություններում առաջընթաց կա, բայց դժվար որոշումներ են սպասվում․ Քուշներ 34 հազարով պակաս աշխատող․ Բրիտանիայում աշխատավարձերի աճն էլ է դանդաղել Սահմանադրությունը չեն փոխելու, մենք թույլ չենք տալու․ Սամվել Կարապետյան ԱՄՆ հետախուզությունը զգուշացնում է Վաշինգտոնում Իրանի հնարավոր աննախադեպ հարձակման մասին Patriot-ի նոր հրթիռներ՝ Ուկրաինային․ Բեռլինը հատկացնում է 300 միլիոն դոլար Ձայնագրության մեջ տեղի ունեցող խոսակցությունը լրիվ վերացական ու ենթադրական բնույթ ունի. Չալաբյան Եվրոպան պետք է ուղիղ խոսի Պուտինի հետ․ Ստուբի կոշտ ուղերձը Երեք տարի անց արցախյան հակամարտությունը մնում է չլուծված. Հայ դատ 4։1 հաղթանակ ու կիսաեզրափակչի ուղեգիր․ Կանադան հաղթահարել է Գվատեմալայի արգելքը Ֆրանսիայում գործադուլ է․ արհմիությունները մեծացնում են ճնշումը կառավարության վրա «Փելիկանսը» հաղթել է «Ուորիորզին»․ Ֆիրսը գրանցել է իր առաջին տրիպլ-դաբլը Կանադային՝ 6։2․ ԱՄՆ-ի հոկեյիստուհիները կրկին աշխարհի չեմպիոն են 

Ու՞մ «շնորհիվ» է վատթարացել հպարտ քաղաքացիների կյանքը

Վերլուծական

Հեղափոխական պաշտոնյաները եկան փոխարինելու «նախկին թալանչիներին» մեկ գլխավոր խոստումով՝ ավելի բարեկեցիկ դարձնել քաղաքացիների կյանքը և թեթևացնել այն հարվածները, որոնք նախկինների կողմից հասցվում էին այդ նույն քաղաքացիների գրպանին:

Հեղափոխությունից հինգ տարի անց մենք կարող ենք արձանագրել, որ հեղափոխական պաշտոնյաների մոտ այդ խոստումը պահելը, մեղմ ասած, չի ստացվել: Նրանցից շատերը հակառակը՝ արել են ամեն բան, որպեսզի հպարտ քաղաքացիների կյանքը էլ ավելի թանկանա և դժվարանա:

Դիցուք՝  Փաշինյանի թիմակից, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը փաստացի «յուղոտ խաչ» է քաշում Փաշինյանի գյուղատնտեսական հեղափոխության տեսլականի ու խոստումների վրա` բացահայտ ակնարկելով, որ գյուղատնտեսության հետ առանձնապես հույսեր կապել պետք չէ, և տնտեսության մեջ գյուղատնտեսության տեսակարար կշիռը գնալով նվազելու է: Օրեր առաջ էլ Քերոբյանը հայտարարեց, որ այս գարնանացանին սերմացուն պետությունը չի սուբսիդավորելու: Այստեղ նույնպես էկոնոմիկայի նախարարը քաշեց գյուղացիներին:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի որոշմամբ պետական այն ծառայողներին, ովքեր չէին համաձայնվում պատվաստվել, պարտադրվում էին ամիսը երկու անգամ սեփական գրպանի հաշվին թեստ անել: Այսինքն՝ պետական ծառայողները, որոնց աշխատավարձը չի բարձրացել, ստիպված էին կամ պատվաստվել, կամ ամսեկան 30 հազար դրամ ծախսել թեստավորման վրա: Սա առողջապահության նախարարության միակ նվերը չէր քաղաքացիներին, որ արձանագրվել է հեղափոխությունից հետո: 2020 թվականի հունվարից առաջնային բուժսպասարկման հաստատություններում ներդրվել են նոր ծառայություններ, որոնք քաղաքացիներին ավելորդ թղթաբանություններից զերծ պահելու համար են, բայց այս փոփոխությանը զուգահեռ, առողջապահության նախարարությունը կասեցրել է պոլիկլինիկաներում մինչ այս անվճար մատուցվող որոշ բուժծառայությունների ֆինանսավորումը: Ի դեպ, խնդիրն առկա է ոչ միայն Երևանում։ Գյումրու «Միջազգային Կարմիր Խաչի անվան պոլիկլինիկա»-ում մի քանի տարի շարունակ գործել է ուրոլոգիական անվճար ծառայություն։ Այն ներառված է եղել, այսպես կոչված, «այլ կաբինետային» ծառայության համակարգում, որի համար պետպատվերի շրջանակներում ֆինանսավորում են ստացել ու անվճար հետազոտվել են հատուկ սոցիալական խմբերում ներառված քաղաքացիները։ Բայց 2020 թ-ի հունվարի 1-ից այն վճարովի է պոլիկլինիկայի բոլոր պացիենտների համար։

Սահմանային շերտում լուսանկարահանումներ իրականացնելու համար «Իմ քայլի» պատգամավոր Արմեն Խաչատրյանի առաջարկով սահմանվել է շուրջ 300 հազար դրամի տուգանք:

Հետ չի մնացել Երևանի քաղաքապետարանը՝ հարվածելով քաղաքացիների գրպանին:  Սվագանու «Իմ քայլը» խմբակցությունը, ի թիվս այլ հարկերի եւ տուրքերի, բարձրացրեց նաեւ աղբահանության համար գանձվող վճարը: Արդեն նախկին քաղաքապպետ Հրաչյա Սարգսյանը որոշել էր պատժել նաև աղբը չթույլատրված վայրում նետողներին՝ 300 հազար դրամով:

ԱԺ կողմից ընդունված բալային համակարգի մասին օրենքը նույնպես լրացուցիչ բեռ դարձավ վարորդների համար:

Շրջակա միջավայրի նախարարությունը, որը այդ պահին ղեկավարում էր Ռոմանոս Պետրոսյանը, շրջանառության մեջ դրեց օրենքի նախագիծ, որով առաջարկում էր տուգանել այն վարորդներին, ովքեր իրենց տրանսպորտային միջոցը կշահագործեն առանց կատալիտիկ չեզոքացուցիչների՝ կատալիզատորների։

Դիլիջանի համայնքապետ ընտրվելուց հետո ՀՀԿ-ական նախկին պատգամավորի որդին՝ Վահագն Արսենյանը, ըստ որոշ տեղեկությունների, կտրուկ ՝ շուրջ 40 անգամ բարձրացրել է անշարժ գույքի համար վճարվող հարկը:

ԱԺ թեթև ձեռամբ թանկացավ նաև գույքահարկը` դոմինոյի էֆեկտով թանկացումներ առաջացնելով նաև մյուս ոլորտներում: Նախագծի հեղինակները «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Գևորգ Պապոյանն ու Արգիշտի Մեխակյանն էին:

Ֆինանսների նախարարության թեթև ձեռքով էլ Հայաստանում թե՛ ցածր, թե՛ բարձր աշխատավարձ ստացողները վճարելու են համահարթ՝ 23 տոկոս եկամտահարկ:

ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի թեթև ձեռամբ օրենքի ուժ ստացավ ԶԼՄ-ին՝ ոչ նույնականացված աղբյուրներին հղելու համար տուգանելու նախագիծը:

Ինչպես տեսնում ենք՝ իշխանությունները քաղաքացիների սոցիալ-տնտեսական վիճակը բարելավելու, նրանց հարկային բեռը թեթևացնելու փոխարեն գնում են այլ ճանապարհով՝ վերջիններիս դիտարկելով իբրև իսկական տուգանքի մատերիալ...

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լավրովը բացատրել է ԱՄՆ-ի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի համատեղ զորավարժությունների նպատակներըՈւկրաինայի բանակցություններում առաջընթաց կա, բայց դժվար որոշումներ են սպասվում․ Քուշներ34 հազարով պակաս աշխատող․ Բրիտանիայում աշխատավարձերի աճն էլ է դանդաղել Սահմանադրությունը չեն փոխելու, մենք թույլ չենք տալու․ Սամվել ԿարապետյանԱՄՆ հետախուզությունը զգուշացնում է Վաշինգտոնում Իրանի հնարավոր աննախադեպ հարձակման մասինPatriot-ի նոր հրթիռներ՝ Ուկրաինային․ Բեռլինը հատկացնում է 300 միլիոն դոլարԼավրովը նշել է, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի առաջնորդների հանդիպումը օգտակար կլինի Ձայնագրության մեջ տեղի ունեցող խոսակցությունը լրիվ վերացական ու ենթադրական բնույթ ունի. ՉալաբյանԵվրոպան պետք է ուղիղ խոսի Պուտինի հետ․ Ստուբի կոշտ ուղերձըԵրեք տարի անց արցախյան հակամարտությունը մնում է չլուծված. Հայ դատ4։1 հաղթանակ ու կիսաեզրափակչի ուղեգիր․ Կանադան հաղթահարել է Գվատեմալայի արգելքըԿալիֆոռնիան դատական ​​հայց է ներկայացրել OpenAI-ի դեմ՝ հանրային անվտանգությանը սպառնալու համարՖրանսիայում գործադուլ է․ արհմիությունները մեծացնում են ճնշումը կառավարության վրա«Փելիկանսը» հաղթել է «Ուորիորզին»․ Ֆիրսը գրանցել է իր առաջին տրիպլ-դաբլըՆոյեմբերի սկզբին Պակիստանում ձերբակալվել է 796 աֆղան քաղաքացիԿանադային՝ 6։2․ ԱՄՆ-ի հոկեյիստուհիները կրկին աշխարհի չեմպիոն ենՌամաֆոսան կոչ է արել Մասկին հավատարիմ մնալ Հարավային Աֆրիկային «Խցանումները միայն տիկին Հակոբյանին չեն նյարդայնացնում»․Ավինյանը՝ Աննա ՀակոբյանինՄեդվեդևը հաղթել է Կոբոլիին․ հաջորդ մրցակիցն Ալկարասն էԲելգիան հայտարարել է Ռուսաստանի հետ հակամարտության նախապատրաստման մասին69 րոպեում՝ 6։2, 6։2․ Ալկարասը հզոր մեկնարկ է տվել ամփոփիչ մրցաշարինՕմանը և Իրանը քննարկել են ծովային ուղիների անվտանգությունը Արմեն Գրիգորյանի հայտարարության մի մասի հետ համաձայն չեմ, մի մասի հետ՝ համաձայն. ՌուբինյանՎերջին տեղից դուրս գալու առաքելությամբ․ Ֆրանկը գլխավորել է «Քրիսթալ Փելասը»Ինֆանտինոյի նոր մրցակիցը․ եվրոպական ֆեդերացիաները սատարում են Դիալոյին5 անպատասխան գոլ․ Գերմանիան ջախջախել է Նիդերլանդներին Սկանդալ ՔՊ-ում՝ Արմեն Գրիգորյանի շուրջ․ Զապն ու Օշականցի Գևորիկը դատվում ենPolitico. Կալասի բանակցություններից բացառումը արտացոլում է ԵՄ-ի ներսում ազդեցության ոլորտների շուրջ վեճըՊլեխանովի անվան համալսարանի Երևանի մասնաճյուղում ամփոփվեց FPV դրոնների դասընթացը78 ձայն՝ Ոսկանյանին․ ձյուդոյի ֆեդերացիայի նախագահը վերընտրվել էՎրաստանում ավարտվել է դեպի Ռուսաստանի սահման տանող կամրջի շինարարությունըԱրզումանյանը միացել է Ղազարյանին․ նոր զարգացում ֆուտբոլի ֆեդերացիայի ընտրություններից առաջՄիզապարկի քաղցկեղ․ փորձարկման ընթացքում կրկնության ռիսկը նվազել է 68%-ով«Հրավիրում եմ քննարկման». Ռուբինյանը ընդդիմադիրներին քաղաքական «գործա՞րք» է առաջարկումՌուբիոն բանակցություններ է վարել Բահրեյնի արտաքին գործերի նախարարի հետ՝ երկրի վրա Իրանի կողմից հասցված հարվածից հետոԵրկարակեցության նոր հուշում՝ աղիքային մանրէներից Լարված իրավիճակ՝ ԱԺ-ում. Թրամփի նոր քայլը, Իրանի սպառնալիքն ու ՈւկրաինանՍեմագլուտիդը փորձարկվել է 6–11 տարեկանների մոտ․ ի՞նչ են ցույց տվել արդյունքներըՇվեյցարիան պատրաստ է հյուրընկալել Ուկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլը Միրզոյանն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը անդրադարձել են Կոսովոյում խաղաղապահ առաքելությանը Հայաստանի մասնակցությանը և դրա շարունակականությանըԿրծքագեղձի քաղցկեղ․ ԱՄՆ-ում նոր դեղային համակցություն է հաստատվելԱՄՆ-ը հայտարարել է Թրամփի վարչակազմի օրոք ավելի քան 2000 ահաբեկչի ձերբակալման մասին Մենք Սահմանադրության հարցը ժողովրդի հետ կորոշենք՝ առանց ընդդիմության.ԲադալյանՈՒղիղ․ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը պատասխանում է լրագրողների հարցերինԱդրբեջանցի զինծառայողը Անիի ուղղությամբ 6 կրակոց է արձակել․ գործը դատարանում էԱրհեստական եղջերաթաղանթ․ նոր հույս՝ տեսողությունը վերականգնելու համարԱՄՆ տրանսպորտի նախարարությունը պարզել է օդային երթևեկության խափանման հավանական պատճառը Լը Պենի առաջարկը բախում է առաջացրել Ֆրանսիայի նախագահական բանավեճում Այսօր բանտերը լցված են քաղաքական հալածանքի ենթարկվող մեր քաղաքացիներով». Լիլիթ ԳալստյանՖիդան. Ուկրաինայի վերաբերյալ համաձայնագիրը նաև խաղաղություն է նախատեսում ՌԴ-ի և Եվրոպայի միջև
Ամենադիտված