36 ժամ ջուր չի լինի Խոշոր ավտովթար՝ Երևանում․ «Opel Corsa»-ն կողաշրջվել է և հայտնվել մայթին․ կան վիրավորներ Թրամփ․ Ռուսաստանը ցանկանում է ավարտել պատերազմը, բայց Զելենսկին համաձայնության չի գալիս Պուտին․ Ռուսաստանը շարունակում է մնալ գյուղատնտեսական արտադրանքի առաջատարներից մեկը Պերուում քաղաքապետի ընտրություններում հաղթել է Հիտլերը Հորմուզի նեղուցում նավթատար է պայթել և հրդեհվել․ ԱՄԷ-ն փրկել է 22 նավաստու Մասկը աջակցել է Ուկրաինայում նոր առաջնորդ ընտրելու Թրամփի կոչին․ «Զելենսկին չափն անցել է» Ռուսաստանը սահմանափակեց հայկական գյուղմթերքի ներմուծումը․ հայ արտադրողները խնդիրների առաջ են կանգնել Հանրապետությունում առաջիկա օրերին հիմնականում չոր եղանակ կլինի․ ջերմաստիճանն էապես չի փոխվի Մասիսում էլեկտրական շչակ կգործարկվի Էր Ռիադի օդանավակայանի վրա հարձակման հետևանքով 12 մարդ է զոհվել, ավելի քան 300-ը՝ վիրավորվել Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում 

Եզդի երեխաների կրթության շարունակականությունը խթանելու նպատակով նախատեսվում է հիմնել Եզդիերենի ուսուցման ամբիոն. ՀՀ ԿԳՄՍ նախարար

Գիտություն և Մշակույթ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է եզդիական համայնքի պատվիրակությանը՝ Եզդիների ազգային միության նախագահ Խդր Հաջոյանի (Թամոյանի) և եզդիների հոգևոր առաջնորդ շեյխ Բրո Հասանյանի գլխավորությամբ:

Ինչպես տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, նախարարության այլ ներկայացուցիչներ:

ԿԳՄՍ նախարարը, ողջունելով հյուրերին, ընդգծել է, որ հայ և եզդի ժողովուրդների բարեկամությունն ու միասնականությունը դարերի պատմություն ունեն.

«Մենք մեկ պետություն և հայրենիք ունենք: ՀՀ կառավարությունն իր քաղաքականության մեջ առանձնահատուկ ուշադրություն է դարձնում ազգային փոքրամասնություններին: Կարևորում եմ, որ միասնական ենք. ընդհանուր ենք ընկալում մեր բոլոր խնդիրները, ցավերն ու ուրախությունները: Պատրաստ ենք գնալ բոլոր խնդիրների լուծման ճանապարհով»:

ԿԳՄՍ նախարարը տեղեկացրել է՝ եզդիաբնակ ամենամեծ համայնքում՝ Ալագյազում, կառուցվում է մանկապարտեզ, որը սպասարկելու է նաև շրջակա բնակավայրերի երեխաներին: Նույն համայնքում նախատեսվում է կառուցել նաև Ռոման և Մալխաս Ամոյանների անվան ըմբշամարտի մարզադպրոց: Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ սա գնահատանքի և երախտիքի յուրատեսակ միջոց է, որով ևս մեկ անգամ արժևորվելու է այս մարզիկների կատարած հսկայածավալ աշխատանքը:

Ժաննա Անդրեասյանը նաև տեղեկացրել է՝ վերջերս ՀՀ կառավարության որոշմամբ բուհերի ընդունելության կարգում կատարվել է լրացում, ինչը պայմանավորված է բարձրագույն կրթության ոլորտում ազգային փոքրամասնությունների ներառականության միտումով: Այն հնարավորություն կտա իրականացնել տվյալ ուստարվա համար հատկացված՝ մինչև 7 անվճար տեղերի վերաբաշխում՝ նախապատվությունը տալով համապատասխան մասնագիտությունների վճարովի համակարգի համար առնվազն անցումային միավորներ հավաքած և քննություններից առավել բարձր միավոր ունեցող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ հյուրերը կարևորել են ՀՀ կառավարության մշտական ուշադրությունն ազգային փոքրամասնությունների ամենամեծ համայնքի նկատմամբ:

«Բազմիցս այցելել եք եզդիաբնակ համայնքներ և Ձեր ուշադրության կենտրոնում եք պահում մեր համայնքի խնդիրները, ինչի համար շնորհակալ ենք: Հայաստանն առաջին երկիրն է, որը եզդիներին որպես ազգություն է ճանաչել: Եվս մեկ կարևոր ձեռքբերում է այն, որ Հայաստանը մեր երեխաներին ընձեռել է եզդիերենի ուսուցման հնարավորություն: Ամբողջ աշխարհում սա եզակի ու բացառիկ դեպք է: Այս օրինակը բազմիցս բերում ենք միջազգային հարթակներում և գնում ենք դեպի միջազգային ճանաչման»,- ասել է Եզդիների ազգային միության նախագահ Խդր Հաջոյանը:

Հյուրերը բարձրացրել են նաև մի շարք խնդիրներ՝ կապված եզդիերենի ուսուցիչների աշխատավարձերի, մասնագիտական վերապատրաստման և եզդի երեխաների կրթամշակութային զարգացման խթանման հետ:

Անդրադառնալով աշխատավարձերի խնդրին՝ ԿԳՄՍ նախարարը համայնքի ներկայացուցիչներին հորդորել է խթանել ուսուցիչներին՝ մասնակցելու կամավոր ատեստավորման գործընթացին և աշխատավարձի բարձրացման հնարավորություն ունենալ: Ժաննա Անդրեասյանը նաև նշել է՝ նախարարությունը, համագործակցելով Եզդիների ազգային միության հետ, պատրաստ է նաև վերապատրաստումներ կազմակերպել ուսուցիչների համար:

ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ գործընթացն առավել լավ կազմակերպելու, ինչպես նաև եզդի երեխաների կրթության շարունակականությունը խթանելու նպատակով նախատեսվում է հիմնել Եզդիերենի ուսուցման ամբիոն:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
36 ժամ ջուր չի լինիԽոշոր ավտովթար՝ Երևանում․ «Opel Corsa»-ն կողաշրջվել է և հայտնվել մայթին․ կան վիրավորներԹրամփ․ Ռուսաստանը ցանկանում է ավարտել պատերազմը, բայց Զելենսկին համաձայնության չի գալիսՊուտին․ Ռուսաստանը շարունակում է մնալ գյուղատնտեսական արտադրանքի առաջատարներից մեկըՊերուում քաղաքապետի ընտրություններում հաղթել է ՀիտլերըՀորմուզի նեղուցում նավթատար է պայթել և հրդեհվել․ ԱՄԷ-ն փրկել է 22 նավաստուՄասկը աջակցել է Ուկրաինայում նոր առաջնորդ ընտրելու Թրամփի կոչին․ «Զելենսկին չափն անցել է»Ռուսաստանը սահմանափակեց հայկական գյուղմթերքի ներմուծումը․ հայ արտադրողները խնդիրների առաջ են կանգնելՀանրապետությունում առաջիկա օրերին հիմնականում չոր եղանակ կլինի․ ջերմաստիճանն էապես չի փոխվիՄասիսում էլեկտրական շչակ կգործարկվիԷր Ռիադի օդանավակայանի վրա հարձակման հետևանքով 12 մարդ է զոհվել, ավելի քան 300-ը՝ վիրավորվելՀայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի աշխարհի առաջնությունումԳավառում քննարկվել են բռնության կանխարգելման և իրավունքների պաշտպանության հարցերՊարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոնԱյսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվովԱԹՍ-ները հարվածել են «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին․ մի շարք ծառայություններ դադարեցրել են աշխատանքըՊիլոտային ծրագրի շրջանակում բանակային դիրքերում կառուցվում են ստացիոնար բաղնիքներ. ՊապիկյանԱԹՍ-ների հարձակում՝ Սոչիի վրա․ անօդաչուների բեկորները ընկել օդանավակայանի և հյուրանոցների տարածքումԿրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել էՈր հասցեներում լույս չի լինիԻնչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներինԱրքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասինՀունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքըCNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել ՊենտագոնինՔադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբԻրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանումԹուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասինԲեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներիցԲրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերըGoogle-ը ներկայացրել է Gemini AI գործակալըՍահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն»Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՀայաստանը ներկայացված է Հռոմում անցկացվող «From Seeds to Foods» գլոբալ ցուցահանդեսում՝ իր խոհանոցով, պատմական ու մշակութային ժառանգությամբՎրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառովՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԱշխարհի թիվ մեկ գերտերությունը ՀՀ-ի հետ 90 և ավելի տարվա պայմանավորվածություն է ձեռք բերում․ ՓաշինյանՊենտագոնը մտադիր է հեռարձակել 13 մարդու սպանած նախկին մայորի մահապատիժըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Չինաստանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու ԱՄՆ-ի հետ ռազմական հարաբերությունների կայուն զարգացմանըՈւկրաինային նոր նախագահ է պետք․ Թրամփ Փաշինյանից կարելի է սպասել ամեն ինչ, իսկ Եկեղեցու դեմ արշավը չունի որևէ հասարակական շահ․ ԽուդոյանՐաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսըՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 10-ինՀայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը 800-900 մլն դրամ է հատկացվել Երևանի տոնի միջոցառումներին․ նոր փոփոխություններ են սպասվում ԵրևանումՀայտնի է կանանց Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմն Ինդոնեզիայի դեմ խաղումԵրևանի առավելություններն ու խնդիրները․ ի՞նչ են ասում երևանցիներն ու քաղաքի հյուրերը Պակիստանը հրամայել է վտարել բոլոր աֆղան բժիշկներինԶինծառայողի դի` հրազենային վնասվածքով․ Պուտինը Թրամփին է փոխանցել Իրանի դիրքորոշումը
Ամենադիտված