Գորդոն Ռեմզին Հոլիվուդի աստղ ստացավ ու հայտնեց՝ շուտով պապիկ կդառնա Գուցե հեռանամ, գուցե չհեռանամ, բայց քաղաքականությունից ընդհանրապես հեռանալը ո՞րն է․ Փաշինյան Երբ սպառվում է փաստարկված բացատրության պաշարը, մնում է ագրեսիան. Աշոտյանը՝ Փաշինյանի ելույթի մասին Արիանա Գրանդեն՝ Բեն Սթիլլերի նոր «ընտանեկան գլխացավանքը» Սրանից հետո ինչքան Եռաբլուրի անուն տվող եղավ, ասելու եմ՝ դադարեցրեք ձեր եղկելի գործելակերպը, Եռաբլուրը մանրադրամ սարքողներին uատկացնելու եմ. Փաշինյան Թրամփ–Պուտին–Սի հանդիպումը մեկնարկել է․ օրակարգում միջուկային զենքն է Թեյլոր Սվիֆթը վերադարձել է CMA-ի բեմ՝ 13 տարվա դադարից հետո Դեկտեմբերի 3-ին աշխատանքային այցով կմեկնեմ Մոսկվա, կհանդիպեմ Պուտինի հետ. Փաշինյան ԱՄՆ-ի հետախուզության ղեկավարն ահազանգել է Իրանից եկող սպառնալիքների կտրուկ աճի մասին Զելենսկի․ Ուկրաինան խաղաղություն է ուզում և միշտ կառուցողական է գործել Ընդդիմությանը առաջարկում եմ սցենար, որը իմ հեռանալով է ավարտվելու. Փաշինյանը դիմելու է ժողովրդին ԱՄՆ-ն ու Չինաստանը ձգտում են օգնել Ուկրաինայի պատերազմի ավարտին․ Թրամփ 

Պարգևատրվել են «Հայ կինոն 100 տարեկան է» մրցույթի հաղթողները

Գիտություն և Մշակույթ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը Հայաստանի ազգային կինոկենտրոնում շնորհակալագրերով և խրախուսական նվերներով պարգևատրել է «Հայ կինոն 100 տարեկան է» խորագրով մրցույթի հաղթողներին:  

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ ԿԳՄՍ նախարարության և Հայաստանի ազգային կինոկենտրոնի անցկացրած մրցույթը կազմակերպվել էր ԿԳՄՍՆ ֆեյսբուքյան էջում և նվիրված էր հայ կինոյի հիմնադրման 100-ամյակին: Հանրային արշավի ձևաչափով առաջադրված հարցերը նախատեսված էին դպրոցականների և ուսանողների համար ու վերաբերում էին հայկական կինոյին:

Մրցույթի նպատակն էր հայ կինոյի պատմությունը հանրահռչակելը, ճանաչելի դարձնելն ու հայ կինոյի նկատմամբ հետաքրքրություն սերմանելը:

Արա Խզմալյանը ողջունել է մրցույթի հաղթողներին՝ հորդորելով նրանց շարունակել զարգացնել հետաքրքրությունը կինոյի հանդեպ. «Շատ ուրախ եմ, որ հետաքրքրված եք կինոյով. կինեմատոգրաֆի իմացությունն անձի զարգացման կարևոր նախապայման է։ Երբ ասում ենք կինո, հասկանում ենք աշխարհի հետ նույն՝ հասկանալի լեզվով խոսելը և քաղաքակիրթ աշխարհի մի մասնիկ լինելը»։

Նախարարի տեղակալի խոսքով՝ հայ կինոյի հիմնադրման 100-ամյակը մեր իրականության համար լուրջ իրադարձություն է։ Նա խորհուրդ է տվել պատանիներին և երիտասարդներին կարդալ հայ կինոյի հիմնադրման պատմությունը և տեսնել, թե ինչ պայմաններում են հայ կինոգործիչները ստեղծել ազգային կինոն։

Մասնակիցների խոսքով՝ մրցույթը շատ հետաքրքիր էր և մոտիվացնող։ Նրանք նշել են, որ սիրում են հայկական ֆիլմեր դիտել. հատկապես առանձնացրել են «Կտոր մը երկինք», «Ճերմակ անուրջներ», «Երկունք» և այլ կինոնկարներ։

Մասնակիցներին ներկայացվել են Հայաստանի ազգային կինոկենտրոնի գործունեությունը և նախատեսվող ծրագրերը: Մրցույթի հաղթողները կինոյի ոլորտի վերաբերյալ իրենց հուզող հարցերն ուղղել են կինոկենտրոնի աշխատակիցներին, ինչպես նաև դիտել Լուսինե Պապոյանի «Երկու անհայտով հավասարում» կարճամետրաժ ֆիլմը:

Մրցույթն անցկացվել է ապրիլի 12-20-ը. յուրաքանչյուր օր ԿԳՄՍՆ ֆեյսբուքյան էջում հրապարակվել են հայ կինոյի վերաբերյալ տարաբնույթ հարցեր: «Հայ կինոն 100 տարեկան է» մրցույթի 9 հրապարակումների մեկնաբանություններում գրվել է շուրջ 250 պատասխան: Համաձայն մրցութային կանոնների՝ մեկնաբանությունների հատվածում առաջինը ճիշտ և ամբողջական պատասխան գրողը համարվել է օրվա հաղթող: Խմբագրված, ինչպես նաև այլ օգտատերերի ֆեյսբուքյան էջերից հրապարակված պատասխանները չեն դիտարկվել:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Գորդոն Ռեմզին Հոլիվուդի աստղ ստացավ ու հայտնեց՝ շուտով պապիկ կդառնաԳուցե հեռանամ, գուցե չհեռանամ, բայց քաղաքականությունից ընդհանրապես հեռանալը ո՞րն է․ Փաշինյան Երբ սպառվում է փաստարկված բացատրության պաշարը, մնում է ագրեսիան. Աշոտյանը՝ Փաշինյանի ելույթի մասինԱրիանա Գրանդեն՝ Բեն Սթիլլերի նոր «ընտանեկան գլխացավանքը»Սրանից հետո ինչքան Եռաբլուրի անուն տվող եղավ, ասելու եմ՝ դադարեցրեք ձեր եղկելի գործելակերպը, Եռաբլուրը մանրադրամ սարքողներին uատկացնելու եմ. ՓաշինյանՄոնղոլիայում քաղաքական ցնցում․ խորհրդարանը հաստատել է նախագահի հրաժարականըԹրամփ–Պուտին–Սի հանդիպումը մեկնարկել է․ օրակարգում միջուկային զենքն էԹեյլոր Սվիֆթը վերադարձել է CMA-ի բեմ՝ 13 տարվա դադարից հետոՄիջուկային պատերազմում հաղթող չի լինի․ Սի Ծինփինի կոշտ զգուշացումըԴեկտեմբերի 3-ին աշխատանքային այցով կմեկնեմ Մոսկվա, կհանդիպեմ Պուտինի հետ. ՓաշինյանԱՄՆ-ի հետախուզության ղեկավարն ահազանգել է Իրանից եկող սպառնալիքների կտրուկ աճի մասինԱՏԷՍ-ի առաջնորդները 23 կետանոց հայտարարություն են ընդունելՍի Ծինփինը կոչ է արել հրաժարվել Սառը պատերազմի մտածողությունիցԶելենսկի․ Ուկրաինան խաղաղություն է ուզում և միշտ կառուցողական է գործել Ընդդիմությանը առաջարկում եմ սցենար, որը իմ հեռանալով է ավարտվելու. Փաշինյանը դիմելու է ժողովրդինԱՄՆ-ն ու Չինաստանը ձգտում են օգնել Ուկրաինայի պատերազմի ավարտին․ Թրամփ ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերինԱնկախության հռչակագրով մենք անցում ենք կատարել Սովետական Հայաստանից Դաշնակցական Հայաստանի. ՓաշինյանԱՄՆ-ի ավիակիր հարվածային խումբը լքել է Պարսից ծոցը․ ուղղությունը Ճապոնիան էՌուսաստանն ու Չինաստանը կարող են անցնել համատեղ սպառազինության մշակմանԹրամփ–Պուտին հանդիպում․ Կրեմլը բացահայտել է գլխավոր թեմանՀայաստանը թուրքական կողմի հետ նախատեսում է երկրորդ կամուրջ կառուցել Մարգարայի հատվածում. ՄիրզոյանՊուտինը, Սի Ծինփինը և Թրամփը մեկնարկել են եռակողմ հանդիպումըԱննա Հակոբյանն ապրում է Կոնդի կեցավայրում, ինձ հետ չի խորհրդակցում իր հրապարակային գործունեության վերաբերյալ. ՓաշինյանԻրանին ճնշել տնտեսապես․ ինչու է ԱՄՆ-ը խուսափում լայնածավալ հարվածներիցԴեկտեմբերի 3-ին նախատեսված է հանդիպում Պուտինի հետ. ՓաշինյանԵՄ-ում տարաձայնություններ են․ ինչ պահանջել ՌուսաստանիցԻրանի պատերազմի գինը․ 2,8 միլիարդ բարելի մատակարարման կորուստՏիգրան Ավինյանի ոտքի տակ որևէ մեկը չի փորում, Աննա Հակոբյանն իմ մոտ ընկերոջ քույրն է, մեր երկրի ղեկավարի կինն է. Ալեն ՍիմոնյանՀարավային Կորեայի արտահանումը հատել է 1 տրիլիոն դոլարըՏակաիչի–Պուտին զրույց․ Տոկիոն բարձրացրել է ձերբակալության ու բիզնեսի հարցերըՍահմանադրության նախնական նախագիծը կհրապարակվի հաջորդ շաբաթ. ՓաշինյանԱՄՆ-ի պարտքի նոր վերջնաժամկետը․ սահմանաչափը կարող է սպառվել փետրվարինԵվրոպան հավաքվում է Բեռլինում․ սեղանին Ուկրաինայի անվտանգությունն էԳրենլանդիայի շուրջ վճռորոշ քվեարկություն․ ինչ է ստանում ԱՄՆ-ըԱՄՆ-ն ու Վենեսուելան վերականգնում են պաշտպանական համագործակցությունը․ նոր համաձայնագիրԵրևանն ու Բաքուն պայմանավորվել են փոխանակվել «ճանապարհային քարտեզով»․ Ալեն ՍիմոնյանՄոսկվան, Պեկինն ու Թեհրանը պայման են առաջադրել․ ի՞նչ են պահանջում ՄԱԳԱՏԷ-իցՀայտնի են Հայաստանում ձմեռային զորակոչի ժամկետներըԷր Ռիադում հրթիռային տագնապ․ բեկորները վնասներ են պատճառելԻսրայելը նոր գործողություն է սկսել Գազայում․ թիրախում ստորգետնյա թունելն էՀութիները հայտարարել են Ռիադի օդանավակայանի և ֆինանսական կենտրոնի հրթիռակոծման մասին Հայաստան-Ադրբեջան գործակցությունը անհայտ կորածների խնդրի լուծման ամենաարդյունավետ մեխանիզմն է. ՓաշինյանՊուտին-Թրամփ հանդիպումն ավարտվել է մեկ ժամից էլ շուտՈՒՂԻՂ․ Կառավարության նիստՏարածաշրջանում թշնամի չունենք, ամենամեծ թշնամին ներսի գործակալներն են․ ՍիմոնյանԻ՞նչ եղանակ է սպասվումՎթարների պատճառով մի քանի հասցենրում ջուր չի լինիԿարևոր լուր՝ թոշակառուների համարՊուտինը հայտնել է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան հացահատիկի և պարարտանյութի խոշոր մատակարարումների մասին
Ամենադիտված