Հրավիրվել է Արցախի Անվտանգության խորհրդի նիստ
ԱրցախԱրցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 17-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվել են Արցախի շուրջ ռազմաքաղաքական վերջին զարգացումները և համարժեք միջոցների ձեռնարկման հարցը:
Զեկուցումներով հանդես են եկել պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը, ուժային կառույցների ղեկավարները:
Նախագահ Հարությունյանը մի շարք հանձնարարականներ է տվել համապատասխան կառույցների ղեկավարներին՝ ուղղված Արցախի Հանրապետության անվտանգության և բնակչության կենսագործունեության ապահովմանը: