Գրեթե բոլոր ՄիԳ-29-երը Ուկրաինային ենք տվել, բայց F-16-ները չենք կարող տրամադրել. Լեհաստանի նախագահ
Համաշխարհային ՄամուլԼեհաստանն Ուկրաինային է փոխանցել իր գրեթե բոլոր ՄիԳ-29 կործանիչները, սակայն պատրաստ չէ հրաժարվել F-16 կործանիչներից, Ռեյկյավիկում հայտարարել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան, հայտնում է wPolityce-ն։
«Մենք աննախադեպ քանակությամբ զենք ենք փոխանցել՝ համեմատած ԵՄ-ի հետ, Ուկրաինա ենք փոխանցել ավելի քան 300 տանկ, գրեթե բոլոր մեր ՄիԳ-29-երը, որոնք Ուկրաինան մեզ խնդրել է հակամարտության սկզբից ի վեր։ F-16 ինքնաթիռների թիվը, որ մենք ունենք, այսօր թույլ չի տալիս խոսել դրանց որևէ քանակությամբ Ուկրաինա տեղափոխման մասին»,- ասել է նա։
Լեհաստանի ղեկավարի խոսքով, Վարշավան միլիարդավոր դոլարների ռազմական օգնություն է ցուցաբերել Կիևին և Ուկրաինային աջակցության առաջին եռյակում է։