Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Գավառում քննարկվել են բռնության կանխարգելման և իրավունքների պաշտպանության հարցեր Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն Այսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվով ԱԹՍ-ները հարվածել են «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին․ մի շարք ծառայություններ դադարեցրել են աշխատանքը Պիլոտային ծրագրի շրջանակում բանակային դիրքերում կառուցվում են ստացիոնար բաղնիքներ. Պապիկյան ԱԹՍ-ների հարձակում՝ Սոչիի վրա․ անօդաչուների բեկորները ընկել օդանավակայանի և հյուրանոցների տարածքում Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Որ հասցեներում լույս չի լինի Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին Արքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասին Հունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը 

Ցանկացած բանակցություն, որով Արցախը դառնում է Ադրբեջանի մաս, ապօրինի է. ՀՀ և ԱՀ քաղաքական ուժեր

Արցախ

Հայաստանի և Արցախի հանրապետությունների քաղաքական ուժերի համատեղ հայտարարությունը․

«Բրյուսելյան վերջին հանդիպման ավարտին հայտարարված արդյունքները, ինչպես նաև Ռեյկյավիկում Ն. Փաշինյանի կողմից հնչեցրած մոտեցումները խորը մտահոգություն են առաջացրել հայ ժողովրդի մոտ: Աշխարհաքաղաքական ստեղծված իրավիճակում հայ-ադրբեջանական բանակցությունների արհեստական արագացումը, այն էլ ճնշումների և սպառնալիքների ներքո թե՛ ձևով, թե՛ բովանդակությամբ չի բխում հայ ժողովրդի շահերից:

Այսպես. 1. Ցանկացած բանակցային բովանդակություն, ըստ որի Հայաստանի իշխանությունները համաձայնելու են, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում՝ անտեսելով ինքնորոշման իրավունքը, զուրկ է օրինական հիմքից, քանզի հակասում է՝ • ՄԱԿ-ի կանոնադրությանը, • Հելսինկյան եզրափակիչ ակտին, • Արցախյան բանակցությունների միջազգայնորեն ճանաչված միակ ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից, բանակցությունների ընթացքում ընդունված փաստաթղթերին, • Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենսդրությանը, • Արցախի Հանրապետության Սահմանադրությանը: 2. Նիկոլ Փաշինյանը իրավասու չէ և որևէ լիազորություն չունի Արցախյան բանակցությունների և հայ-ադրբեջանական կարգավորման շուրջ նման պայմանավորվածություններ ձեռք բերելու և խոստումներ տալու, առավել ևս, որ վերջին խորհրդարանական ընտրությունների ժամանակ իր տված խոստումներն ու կառավարության ծրագիրը Արցախյան հակամարտության և հայ-ադրբեջանական կարգավորումների հետ կապված պարունակում են բոլորովին այլ դրույթներ, քան հնչեցվում են միջազգային ձևաչափով տարբեր հանդիպումների ժամանակ և որևէ ամբիոնից պաշտոնական դիրքորոշում հայտնելիս: 3. Պետք է բացառել որևէ էքստերիտորիալ կոմունիկացիոն ցանկացած տիպի հաղորդակցում Հայաստանի Հանրապետության տարածքով: 4. Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ինքնիշխան տարածքներից անհապաղ պետք է դուրս բերվեն ադրբեջանական զորքերը: 5. 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո հայ ռազմագերիների գտնվելը ադրբեջանական կալանավայրերում եռակողմ հայտարարության կոպտագույն խախտում է, և նրանց ազատ արձակումը հրամայական է, այլ ոչ՝ բանակցությունների առարկա: 6. Բաքվի և Ստեփանակերտի միջև ցանկացած հնարավոր երկխոսություն պետք է իրականացնել միջազգայնորեն ճանաչված ձևաչափով և հստակ երաշխիքներով՝ հիմնված կողմերի իրավահավասարության վրա, սահմանափակված չլինելով որևէ պարտադրված օրակարգով: Որևէ այլ ձևաչափ Արցախի ժողովրդի համար անընդունելի է: 7. Դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացները պետք է ամրագրեն առաջին Արցախյան պատերազմի արդյունքում տեղի ունեցած փոխադարձ դեանկլավիզացիան և պետք է բացառել վերադարձ անկլավներին: 8. Միջազգային հանրության գերակա պարտավորությունն ու առաքելությունը հայ-ադրբեջանական կարգավորման հարցում պետք է լինի հրադադարի պահպանման երաշխավորումը, ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման բացառումը, միջազգայնորեն ընդունված ձևաչափի գործարկումը, որպես բանակցային հարթակ և միջազգային իրավունքին համահունչ լուծումների առաջարկումը: 9. Անհապաղ պետք ապահովել Բերձորի /Լաչինի/ միջանցքի ապաշրջապակումը և նրա լիարժեք վերագործարկումը 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ամրագրված պայմաններին համապատասխան: Մենք՝ ներքոստորագրյալներս, հայտարարում ենք, որ ցանկացած բանակցային արդյունք, որը կհակասի այս դրույթներին, անընդունելի է ու չի արտացոլում աշխարհասփյուռ հայության շահերը և Նիկոլ Փաշինյանը կամ որևէ այլ քաղաքական գործիչ իրավասու չէ բանավոր կամ գրավոր խոստումներ տալ կամ պարտավորություններ ստանձնել այս օրակարգից տարբերվող օրակարգով: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցություն ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցություն «Ազատություն» կուսակցություն «Ազգային համաձայնություն» կուսակցություն «Ազգային անվտանգություն» կուսակցություն «Ազգային ժողովրդավարական միություն» կուսակցություն «Երկիր Ծիրանի» կուսակցություն «Ժառանգություն» կուսակցություն «Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցություն «Համերաշխություն» կուսակցություն «Հայրենիք» կուսակցություն «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն «Հայաստանի Հանրապետական» Կուսակցություն «Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն» «Հայաստանի Դեմոկրատական» Կուսակցություն «Միացյալ Հայաստան» կուսակցություն «Սահմանադրական իրավունք միություն» Կուսակցություն «Վերածնված Հայաստան» կուսակցություն «5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցություն ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Արցախի «Արդարություն» կուսակցություն «Ազատ Հայրենիք» կուսակցություն ՀՅԴ Արցախի կառույց Արցախի ժողովրդավարական կուսակցույթուն «Քաղաքական միացյալ դաշինք» կուսակցություն «Ազգային միաբանություն» կուսակցություն «Միասնական Հայրենիք» կուսակցություն Արցախի Պահպանողական կուսակցություն Արցախի Հանրապետական կուսակցություն «Շարժում- 88» կուսակցություն Լեռնային Ղարաբաղի կոմունիստական կուսակցություն «Ազգային վերածնունդ» կուսակցություն Հայտարարությունը բաց է ստորագրման համար։»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի աշխարհի առաջնությունումԳավառում քննարկվել են բռնության կանխարգելման և իրավունքների պաշտպանության հարցերՊարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոնԱյսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվովԱԹՍ-ները հարվածել են «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին․ մի շարք ծառայություններ դադարեցրել են աշխատանքըՊիլոտային ծրագրի շրջանակում բանակային դիրքերում կառուցվում են ստացիոնար բաղնիքներ. ՊապիկյանԱԹՍ-ների հարձակում՝ Սոչիի վրա․ անօդաչուների բեկորները ընկել օդանավակայանի և հյուրանոցների տարածքումԿրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել էՈր հասցեներում լույս չի լինիԻնչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներինԱրքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասինՀունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքըCNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել ՊենտագոնինՔադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբԻրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանումԹուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասինԲեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներիցԲրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերըGoogle-ը ներկայացրել է Gemini AI գործակալըՍահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն»Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՀայաստանը ներկայացված է Հռոմում անցկացվող «From Seeds to Foods» գլոբալ ցուցահանդեսում՝ իր խոհանոցով, պատմական ու մշակութային ժառանգությամբՎրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառովՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԱշխարհի թիվ մեկ գերտերությունը ՀՀ-ի հետ 90 և ավելի տարվա պայմանավորվածություն է ձեռք բերում․ ՓաշինյանՊենտագոնը մտադիր է հեռարձակել 13 մարդու սպանած նախկին մայորի մահապատիժըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Չինաստանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու ԱՄՆ-ի հետ ռազմական հարաբերությունների կայուն զարգացմանըՈւկրաինային նոր նախագահ է պետք․ Թրամփ Փաշինյանից կարելի է սպասել ամեն ինչ, իսկ Եկեղեցու դեմ արշավը չունի որևէ հասարակական շահ․ ԽուդոյանՐաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսըՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 10-ինՀայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը 800-900 մլն դրամ է հատկացվել Երևանի տոնի միջոցառումներին․ նոր փոփոխություններ են սպասվում ԵրևանումՀայտնի է կանանց Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմն Ինդոնեզիայի դեմ խաղումԵրևանի առավելություններն ու խնդիրները․ ի՞նչ են ասում երևանցիներն ու քաղաքի հյուրերը Պակիստանը հրամայել է վտարել բոլոր աֆղան բժիշկներինԶինծառայողի դի` հրազենային վնասվածքով․ Պուտինը Թրամփին է փոխանցել Իրանի դիրքորոշումըՀոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության օրն էԿայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում էԿիևը ենթարկվել է բալիստիկ հրթիռների հարձակման Սպերցյանը գրառում է կատարել Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգայում տարած ջախջախիչ հաղթանակից հետոԶելենսկին պնդել է, որ Ֆինլանդիան Ուկրաինային զենք կտրամադրի F-16 կործանիչների համարՍտեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավորԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԱլիևն ու Շարիֆը հեռախոսազրույց են ունեցելՖրանսիան հետաքննում է Thales-ի հնարավոր կոռուպցիոն գործարքները ԱդրբեջանումԹրամփի նախկին փաստաբան Ալենա Հաբբայի նոր ամուսինը թուրք գործարար է՝ մեծ ներդրումներով Աֆրիկայում և ՎենեսուելայումՌոնալդուին դուր չի եկել գլխավոր մարզչի՝ «Որոշումները ես եմ կայացնում» արտահայտությունը․ The Athletic
Ամենադիտված