Ղրիմում անհայտ հանգամանքներում հացահատիկի 5 վագոն դուրս է եկել ռելսերից
Համաշխարհային Մամուլ
Ղրիմում՝ Սիմֆերոպոլի մոտակայքում, հացահատիկով բեռնված 5 վագոն դուրս է եկել ռելսերից, Ռիա Նովոստիին հայտնել է արտակարգ ծառայությունների աղբյուրը:
«Միջադեպը տեղի է ունեցել առավոտյան՝ տեղական ժամանակով ժամը 7:45-ին: Պատճառները պարզվում են»,-ասել է աղբյուրը։
Ղրիմի երկաթուղային ծառայությունը հայտնել է, որ միջադեպը տեղի է ունեցել «երկաթուղային տրանսպորտի աշխատանքին չարտոնված անձանց միջամտության պատճառով»։ Վթարի վայր են ուղարկվել վերականգնողական գնացքներ։
Միջադեպի հետևանքով տուժածներ չկան, շրջակա միջավայրին վտանգ չի սպառնում։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ