Փաշինյանի հյուրերին այսուհետ կդիմավորեն քաղաքացիների գրպանի հաշվին
Վերլուծական«Պետական արարողակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կարվեն։ Նախագծի հեղինակը ՀՀ արտաքին գործերի նախարարությունն է, այն արդեն ուղարկվել է Ազգային ժողով և քննարկվել արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում, ապա կքննարկվի նաև մայիսի 23-ին մեկնարկող նստաշրջանի ժամանակ։
Առաջարկվում է «բարձրաստիճան պատվիրակությունների» հասկացության մեջ ներառել նաև ՀՀ ժամանող օտարերկրյա պետությունների փոխվարչապետերին։ Ըստ այդմ, Հայաստանի փոխվարչապետերի հրավերով ՀՀ ժամանող օտարերկրյա պետությունների փոխվարչապետերի գլխավորած պատվիրակությունների ծախսերը կիրականացվի պետական միջոցների հաշվին։ Հավելենք, որ այդպիսի կարգավորումներ այժմ գործում են վարչապետի, նախագահի և ԱԺ նախագահի պարագայում։
Գործ ունենք ևս մեկ դրվագի հետ, երբ պետական բյուջեի գումարները ծախսվելու են եթե չասենք աննպատակ, ապա առնվազն գոտիների ձգելու տրամաբանության մեջ չտեղավորվող ձևով: Փաստացի ՔՊ-ականները իրենց բարձրաստիճան հյուրերին այսուհետ դիմավորելու են հպարտ քաղաքացիների գրպանի հաշվին...