Կաննի կինոփառատոնում 80-ամյա Հարիսոն Ֆորդը «Ոսկե արմավենու ճյուղ» է ստացել
Գիտություն և ՄշակույթՀոլիվուդյան դերասան Հարիսոն Ֆորդը Կաննի կինոփառատոնում արժանացել է «Ոսկե արմավենու ճյուղի» պատվավոր մրցանակին։ Դերասանի պարգևատրման մասին նախապես չի հայտարարվել, ուստի այն անակնկալ է եղել։ Նա փառատոնին էր ներկայացրել է «Ինդիանա Ջոնսը և ճակատագրի անիվը» ֆիլմը՝ հինգերորդն անընդմեջ, որում նա գլխավոր դեր է կատարում։
«Խորապես զգացված եմ», - ասել է 80-ամյա դերասանը մրցանակը ստանալիս: Նա նաև հայտարարել է, որ այլևս չի նկարահանվելու Ինդիանա Ջոնսի մասին պատմող ֆիլմերում։
Երեկ՝ մայիսի 18-ին, Ֆրանսիայում մեկնարկել է Կաննի 76-րդ կինոփառատոնը, որը կտևի մինչև մայիսի 27-ը։ Հիմնական մրցույթը ներառում էր 21 ֆիլմ, այդ թվում՝ Ուես Անդերսոնի «Աստերոիդ քաղաքը», Ջեսիկա Հաուսների «Զրո ակումբը» և Վիմ Վենդերսի «Գեղեցիկ օրերը»: