Հայաստանը բարձր է գնահատում ռուսական կողմի հետ տրանսպորտի ոլորտում առկա համագործակցությունը
ՏնտեսությունՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է ՌԴ տրանսպորտի նախարարության տրանսպորտի անվտանգության վարչության պետ Անատոլի Դեմյանովի գլխավորած պատվիրակությանը։
Նախարարի տեղակալը, ողջունելով հյուրերին, բարձր է գնահատել ռուսական կողմի հետ տրանսպորտի ոլորտում առկա համագործակցությունը։
Խոսելով տրանսպորտի ոլորտում անվտանգության ապահովման մասին՝ կողմերը խոսել են ճանապարհային քարտեզի քննարկման և ընթացիկ հարցերի ավելի համակարգային ուսումնասիրության մասին։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ավիացիոն ու ավտոմոբիլային հաղորդակցությանը, հանրային տրանսպորտի ենթակառուցվածքներին, երկուստեք կարևորվել է փորձի փոխանակումն ու միջգերատեսչական ակտիվ աշխատանքի շարունակությունը: