Ղրիմն անպայման կազատագրվի. Զելենսկի
Համաշխարհային ՄամուլՈւկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ստեղծել է Ղրիմի ապաօկուպացիայի և վերաինտեգրման խորհուրդ՝ ընդգծելով, որ 2014 թվականին Ռուսաստանի կողմից գրավված թերակղզու ազատագրումը «անպայման տեղի կունենա», գրում են միջազգային ԶԼՄ-ները։
Զելենսկին նշել է, որ ավելի ու ավելի շատ երկրներ են գիտակցում, որ անհնար է «վերադարձնել խաղաղությունը միջազգային հարաբերություններին և միջազգային իրավունքի ողջ ուժին»՝ առանց Ղրիմի վերադարձի։
«Մենք շարունակում ենք մեր աշխատանքը Ղրիմի ազատագրման ուղղությամբ։ Դա անպայման տեղի կունենա՝ նրա ամբողջական վերադարձը Ուկրաինայի պետական համակարգ»,- ասել է Զելենսկին թաթար համայնքի ղեկավարներին և բարձրաստիճան պաշտոնյաներին։ «Մենք պատրաստվում ենք Ղրիմի վերաինտեգրմանը։ Ես հրամանագիր եմ ստորագրել մեր Ղրիմի և Սևաստոպոլ քաղաքի վերաինտեգրման և ապաօկուպացման խորհրդատվական խորհուրդ ստեղծելու մասին»,-ասել է Զելենսկին:
Ուկրաինացի պաշտոնյաները բազմիցս հայտարարել են, որ թերակղզին Ռուսաստանից հետ վերցնելը Ուկրաինայի առանցքային նպատակներից է։