Մոսկվայում կայացել է Լավրով-Բայրամով հանդիպումը
Համաշխարհային ՄամուլՄոսկվայում կայացել է Ադրբեջանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը, գրում է APA-ն։ Սերգեյ Լավրովը և Ջեյհուն Բայրամովը ՌԴ ԱԳՆ ընդունելությունների տանը քննարկել են երկկողմ հարաբերությունների, միջազգային և տարածաշրջանային օրակարգի հարցեր։
Նշենք, որ այսօր տեղի կունենան Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների եռակողմ, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների երկկողմ հանդիպումներ։ Հանդիպումների ընթացքում մանրամասն կքննարկվեն եռակողմ պայմանավորվածությունների կատարման հարցը, այդ թվում՝ Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագրի նախապատրաստումը, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը, Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների բացումը։