Թբիլիսիում 4 տարվա ընթացքում առաջին անգամ Մոսկվայից ինքնաթիռ է վայրէջք կատարել
Համաշխարհային ՄամուլԹբիլիսիի օդանավակայանում վայրէջք է կատարել ռուսական Azimuth ավիաընկերության օդանավը, որը չորս տարվա ընդմիջումից հետո առաջին ուղիղ չվերթն է կատարել Մոսկվայից, հայտնում է Ռիա Նովոստին։
Անձնակազմի անդամների խոսքով՝ թռիչքը նորմալ է եղել, ինքնաթիռում եղել է 86 ուղևոր, 14 նստատեղը մնացել է ազատ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանից չորս տարվա ընթացքում առաջին անգամ ուղիղ չվերթ է իրականացվել դեպի Թբիլիսի։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վրաստանի ավիացիոն իշխանությունները ռուսական Azimut-ին թույլտվություն են տվել մայիսի 17-ից թռչել երկիր։
Հաղորդվել է նաև, որ «Georgian Airways»-ը մտադիր է մայիսի 20-ից շաբաթական շաբաթը յոթ անգամ թռիչքներ սկսել դեպի Մոսկվա։