Զելենսկին ժամանել է Ճապոնիա
Համաշխարհային Մամուլ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Ճապոնիա՝ մասնակցելու G7-ի գագաթնաժողովին։ Այս մասին նա հայտնել է իր տելեգրամյան ալիքում։
«Ճապոնիա։ G7։ Կարևոր հանդիպումներ Ուկրաինայի գործընկերների և ընկերների հետ։ Անվտանգություն և համագործակցության ավելացում մեր հաղթանակի համար։ Այսօր խաղաղությունն ավելի կմոտենա»,- գրել է Զելենսկին։
Ճապոնիայի Հիրոսիմա քաղաքում G7-ի գագաթնաժողովը տեղի կունենա մայիսի 19-21-ը։ G7-ում ընդգրկված են ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան, Կանադան և Ճապոնիան: Գագաթնաժողովին կմասնակցեն նաև Ավստրալիայի, Բրազիլիայի, Վիետնամի, Հնդկաստանի, Ինդոնեզիայի, Կուկի կղզիների, Կոմորյան կղզիների միության և Հարավային Կորեայի պատվիրակությունները։
Զելենսկին Ճապոնիա է ժամանել Ֆրանսիայի կառավարական ինքնաթիռով՝ Սաուդյան Արաբիայի Ջիդդա օդանավակայանից, որտեղ նախորդ օրը մասնակցել էր Արաբական լիգայի գագաթնաժողովին։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ