Իրանը Ռուսաստանում երկու բանկերի մասնաճյուղեր կբացի
Ռուսաստան
Իրանը մտադիր է Ռուսաստանում բացել իր երկու բանկերի ներկայացուցչություններն ու մասնաճյուղերը։ Այս մասին հայտնել է ISNA գործակալությունը՝ վկայակոչելով Իսլամական Հանրապետության Կենտրոնական բանկի ղեկավարի տեղակալ Մոհսեն Քարիմին։
«Մենք խորհուրդ ենք տվել երկու բանկերի ներկայացուցչություններ, այնուհետև մասնաճյուղեր բացել՝ բացահայտելու առևտրային և տնտեսական ներդրումների հնարավորությունները Ռուսաստանում», - ասել է նա։
Այս որոշումն ընդունվել է ի պատասխան մայիսի 17-ին Իրանում ռուսական VTB բանկի առաջին ներկայացուցչության բացմանը։ Քարիմին բարձր է գնահատել այդ քայլը՝ այն անվանելով «լավ սկիզբ երկու երկրների միջև տնտեսական համագործակցության ընդլայնման համար»:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)