Իրանն ու Ռուսաստանը 2 պայմանագիր են ստորագրել
ՌուսաստանՌուսական 80 ընկերությունների և իրանական 100 ընկերությունների միջև բանակցությունների արդյունքում երկու երկրների ներկայացուցիչների միջև ստորագրվել են երկու պայմանագիր և ութ փոխըմբռնման հուշագիր, այս մասին հայտնում է IRNA-ն՝ վկայակոչելով Իրանի Նավթի նախարարության միջազգային և առևտրային հարցերով նախարարի տեղակալ Աբբաս Ասադզադեն հայտարարությունը:
«Նավթային արդյունաբերության գիտահետազոտական ինստիտուտում երեկ 80 ռուսական և 100 իրանական ընկերություններ հանդիպումներ են անցկացվել, որի արդյունքում երկու պայմանագիր և ութ փոխըմբռնման հուշագրեր են ստորագրվել»,- ասել է նա։
Նա հավելել է, որ երկու երկրների միջև համագործակցությունը պետական հատվածում լավ պայմաններում է, սակայն անհրաժեշտ է խորացնել այդ համագործակցությունը նաև փոքր բիզնեսի մակարդակով: