Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» և կարգապահական տույժ է նշանակել երկու դատախազի նկատմամբ Տեր Վրթանես․ հայ ժողովուրդը փաստերի կարիք ունի, ոչ թե քաղաքական հեքիաթների Փաշինյան․ Հայաստանում չկա բնակավայր, որը ջրի լուրջ խնդիրների չի բախվում Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է Հալաբյան փողոցում հայտնաբերված երեխայի բուժումն ավարտվել է. ծնողները չեն գտնվել ԱՄՆ-ում դիզելի գինը հասել է պատմական առավելագույնին Գյումրիի ռուսական ռազմաբազան պե՞տք է Հայաստանին․ ինչ են ասում մայրաքաղաքում Առանց աջակցության ՀՀ-ին կուլ կտան․ ՌԴ․ Թուրքիան ու Ադրբեջանը ԱՄՆ-ի կողքին են․ Վենս Օտարերկրացիները ձերբակալվել են հերոին իրացնելու պահին ՀՀ նախագահը ելույթ է ունեցել Պրահայի ՑԵՎՌՈ համալսարանում Հրատարակչությունները 6 միլիարդ ռուբլի արժողությամբ 15 միլիոն գիրք են կորցրել՝ Ozon-ի և Wildberries-ի պահեստներին հասցված հարվածների հետևանքով Հարություն Կիվիրյանը՝ տիեզերք թռչելու նախաշեմին 

Ինչպես է փոխվել ՔՊ-ական թաղապետերի կյանքը՝ պաշտոնը ստանձնելուց հետո

Վերլուծական

Նիկոլ Փաշինյանի կառավարությունը որոշել է անցում կատարել բնակչության համընդհանուր հայտարարագրման և, ըստ էության, ոչ թե  կոպեկ առ կոպեկ վերադարձնել նախկինների թալանը, այլ՝ կոպեկ առ կոպեկ հաշվել սեփական քաղաքացիների գրպանի պարունակությունը: Միևնույն ժամանակ, հարկ է նշել, որ Փաշինյանի այս հետաքրքրասիրությունը, կարծես թե, չի տարածվում յուրայինների, սեփական թիմակիցների վրա, քանի որ վերջիններիս պաշտոնական հայտարարագրերն ավելի շատ հարցեր են առաջացնում, քան պատասխաններ են տալիս:

Բացառություն չեղան նաև Երևանի մի շարք վարչական շրջանների ղեկավարները։

Դիցուք՝ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանը հայտարարագրել է 25,000,000.00 ՀՀ դրամ և 200,000.00 ԱՄՆ դոլար: Որևէ այլ տիպի եկամուտ, շարժական կամ անշարժ գույք վերջինս չի հայտարարագրել:

Դավթաշեն վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Ռոման Համբարձումյանը հայտարարագրել է 2021-ին ձեռք բերված բնակարան, 30,000.00 դոլարի բանկային ավանդ, 16,000.00 դոլար արժողությամբ ձեռքի ժամացույց, 37,000.00 ԱՄՆ դոլար կանխիկ գումար, և 3,700.00 եվրո: Վերջինս ունի նաև 40,000.00 և 54,800.00 ԱՄՆ դոլարի ձևակերպած հիպոթեքային վարկ: Այս դեպքում, իհարկե, հարց  է առաջանում, թե որտեղից և ինչ աղբյուրներից է Համբարձումյանը ձեռք բերել թանկարժեք ժամացույցը և որտեղից 30 հազար ԱՄՆ դոլարը բանկային ավանդի տեսքով, եթե որպես աշխատանքից եկամուտ նա գրանցել է ընդամենը 1,700,000.00 ՀՀ դրամ:

Ավան վարչական շրջանի  ղեկավար Վահե Հակոբյանը 2021 թվականի հայտարարագիրը նույնպես անչափ խոսուն է: Հակոբյանը ձեռք է բերել Նիսան մակնիշի ավտոմեքենա, ունի բավական մեծ թվով բանկային ավանդներ:

Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար Անդրանիկ Գասպարյանը հայտարարագրել է 2020-ին գնված BMW մակնիշի ավտոմեքենա,  4,500.00 ԱՄՆ դոլար, 15,000.00 եվրո, 100,000.00 ռուբլի և 4,100,000.00 ՀՀ դրամ կանխիկ գումար: Սա այն դեպքում, երբ աշխատանքի դիմաց վարձատրությունը Երևանի քաղաքապետարանից կազմել  է ընդամենը 3,174,743.00 ՀՀ դրամ:

Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար նշանակված Կամսար Բաբինյանը 2022-ին բազմաբնակարան շենքում որպես ժառանգություն բնակարան է ստացել: 2021-ին վեջրինս ձեռք է բերել MERCEDES-BENZ մակնիշի ավտոմեքենա: Նա հայտարարագրել է 75,000.00 ԱՄՆ դոլար, 3,000,000.00 ՀՀ դրամ և 7,000.00 եվրա կանխիկ դրամ:

Նորք Մարաշ վարչական շրջանի ղեկավար Միքայել Օհանյանը հայտարարագրել է հողամաս, 2020-ին գնված LAND ROVER մակնիշի ավտոմեքենա, բանկային հաշիվների  մնացորդը կազմել է 1,017,000.00 դրամ, պաշտոնյան հայտարարագրել է 789,600.00 կանխիկ դրամ: 

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Մհերյանը հայտարարագրել է բնակարան և ավտոտնակ, NISSAN, FORD և 2 KIA մակնիշի ավտոմեքենա, ինչպես նաև VAZ և TOYOTA մակնիշի ավտոմեքենաներ, բանկային հաշիվների մնացորդները կազմել են 2,013.00 դոլար: Կանխիկ դրամը 2,000,000.00 ՀՀ դրամ և  32 հազար ԱՄՆ դոլար: Հաշվետու տարում եկամուտները կազմել են 60,636,756.00 դրամ և 28,500.00 դոլար: 2020-ին Մհերյանը հայտարարագրել էր 2,000,000.00 կանխիկ դրամ, 7,000.00 ԱՄՆ դոլար, իսկ եկամուտը կազմել էր 4,821,025.00 դրամ:

Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Հակոբ Բալայանը հայտարարագրել է բնակարան, բանկային հաշիվների մնացորդը կազմել է 278,600.00 դրամ. կանխիկ դրամը՝ 5,600,000.00 դրամ, եկամուտները՝ 7,929,358.00 դրամ; Բալայանը 2019-ին հայտարարագրել էր բնակարան, ավտոմեքենա, 4,847,581.00 դրամի եկամուտ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» և կարգապահական տույժ է նշանակել երկու դատախազի նկատմամբՏեր Վրթանես․ հայ ժողովուրդը փաստերի կարիք ունի, ոչ թե քաղաքական հեքիաթներիՓաշինյան․ Հայաստանում չկա բնակավայր, որը ջրի լուրջ խնդիրների չի բախվումՔաղաքագետ Ալեն Ղևոնդյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է Հալաբյան փողոցում հայտնաբերված երեխայի բուժումն ավարտվել է. ծնողները չեն գտնվել ԱՄՆ-ում դիզելի գինը հասել է պատմական առավելագույնին Գյումրիի ռուսական ռազմաբազան պե՞տք է Հայաստանին․ ինչ են ասում մայրաքաղաքումԱռանց աջակցության ՀՀ-ին կուլ կտան․ ՌԴ․ Թուրքիան ու Ադրբեջանը ԱՄՆ-ի կողքին են․ ՎենսՕտարերկրացիները ձերբակալվել են հերոին իրացնելու պահին ՀՀ նախագահը ելույթ է ունեցել Պրահայի ՑԵՎՌՈ համալսարանումՀրատարակչությունները 6 միլիարդ ռուբլի արժողությամբ 15 միլիոն գիրք են կորցրել՝ Ozon-ի և Wildberries-ի պահեստներին հասցված հարվածների հետևանքով Հարություն Կիվիրյանը՝ տիեզերք թռչելու նախաշեմինՌուսաստանը՝ ավելի քան 120 ԱԹՍ-ով հարձակման է ենթարկել Ուկրաինան․ Կիևը հարվածել է Սոչիի նավթի պահեստինՎերջապես ամեն ինչ ավելի հեշտ կլինի. կենդանակերպի այս նշանները դուրս են գալիս դժվարին շրջանից Պեսկովը զգուշացրել է․ Ուկրաինայում հրթիռների արտադրության օբյեկտները կդառնան ՌԴ-ի թիրախՊետք է ձևավորենք ջրային ոլորտի բարեփոխումների ճանապարհային քարտեզ. ՓաշինյանՆեպալում ավերիչ ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 1287-իԻրանում հարսանիքի ժամանակ 4 մարդու կյանք խլած հարվածը, ամենայն հավանականությամբ, հասցվել է ամերիկյան զինամթերքով․ ReutersԻնչ է փոխվում. ինչ պիտի իմանան վարորդները Ռուբեն Ռուբինյանը ՀՀ–ում Կատարի դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանային խնդիրներն ու զարգացումները Ռուսական բանակը հարված է հասցրել Կիևի օդանավակայանինԱդրբեջանցի երեխաներին հավաքել են՝ պատմելու, որ Հայաստանն իբրև թե իրենց «պատմական հողն է»․ՀայրապետյանՖեդորովի համար Ուկրաինայում նոր պաշտոն են գտելԹրամփի ներկայացուցիչները առաջիկայում կայցելեն Կիև և Մոսկվա․ Զելենսկի Նոր մեկնարկ` մեծ նպատակներով. գիտելիքի օրը` Պլեխանովի անվան ՌՏՀ-ի Երևանի մասնաճյուղումՉկա տեղեկություն, որ ՀՀ-ն Բաքվին տվել է հայ գերիներին այցելության 3-րդ երկրի թեկնածություն․ ՍահակյանԿառավարությունը՝ ավելի քան 25 մլն դրամ Ստեփան Սարգսյանի անվան մրցաշարի համարԻսրայելը սպառնացել է հարվածել Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին«Արարատի» նախկին ֆուտբոլիստը 2.1 մլն եվրոյով տեղափոխվեց Կիևի «Դինամո»Երևանի նախկին փոխքաղաքապետից բռնագանձել 20-ից ավելի անշարժ և շարժական գույքեր, շուրջ 230 մլն դրամ. դատախազություն Ահազանգ է եղել, որ անձը ծեծի հետևանքով կոտրվածք ունի․ Սահակյանը՝ հայ գերիների մասին (տեսանյութ) Արևմուտքն էլ է Հայաստանին պայմաններ դնում՝ ո՞ւմ պաշտոնի համարՄրգավանում հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեություն է կասեցվելՈւկրաինան և Լեհաստանը քննարկում են ԱԱ-2040-ը համատեղ անցկացնելու հայտըՀայ գերիները պահվում են արտաքին աշխարհից բացարձակ մեկուսացված․ Սիրանուշ Սահակյան (տեսանյութ) Օդեսայում կա մեկ զոհ և 5 վիրավոր, Սոչիում նավթի պահեստ է հրդեհվել Ի՞նչ հրավեր է արել Փաշինյանը Թուրքմենստանի նախագահինԿառավարությունը 1.47 մլրդ դրամ է ուղղում կրթական հաստատությունների շինարարությանն ու գույքինԳերիների հարցով քաղաքական ճանապարհը արդյունք չի տվել․ Սիրանուշ Սահակյան (տեսանյութ) Վահագն Խաչատուրյանը կարևորել է Չեխիայի դերը ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացման գործումԵրևանի մի քանի վարչական շրջաններում վթարային ջրանջատումներ են Սահակյան․ Բաքվում պահվող հայ գերիները լիակատար մեկուսացման մեջ ենՌուբեն Վարդանյանի գործն արդեն ՄԻԵԴ-ում է, տրվել է համար․ Սիրանուշ ՍահակյանԵրկու աշխատակցի դուրս են բերել թունելից՝ մահաբեր ջրհեղեղից 9 օր անց«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը Բաքվի դատարանը հանցավոր նախաձեռնություն է որակել․ ՍահակյանՈՒՂԻՂ․ Բաքվում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի դատավճիռը ստացվել է․ Սիրանուշ Սահակյանի ասուլիսըՌԴ ԱԽ․ «Թրամփի երթուղին» կարող է ԱՄՆ-ին հնարավորություն տալ ուժեր տեղակայել ՀՀ-ումԱԹՍ-ների հարձակումից հետո Սոչիի օդանավակայանում՝ ավելի քան 100 ուշացած չվերթՆԳՆ․ Պարեկները կարող են ծառայություն իրականացնել նաև անջատված փարոսիկներովՄալայզիան բարձր է գնահատում Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունները․ Մոհամադ Հասանը՝ Միրզոյանին
Ամենադիտված