Արևմուտքը փորձում է վարկաբեկել Ռուսաստանի քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղում. Շոյգու
ԱրցախԱրևմուտքը ամեն կերպ փորձում է միջամտել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին և վարկաբեկել ռուսական խաղաղապահ քաղաքականությունը, Մինսկում ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստում հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, գրում է Ռիա Նովոստին։
«Ինչ վերաբերում է կովկասյան տարածաշրջանում տիրող իրավիճակին, դա մեծապես պայմանավորված է հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման աստիճանով: Այժմ Լեռնային Ղարաբաղում անվտանգության ապահովմանն աջակցում է ռուսական խաղաղապահ զորախումբը: Այնուամենայնիվ, Արևմուտքը փորձում է ամեն կերպ միջամտել իրավիճակին, մեծացնել նրա ներկայությունը և վարկաբեկել ռուսական խաղաղապահ քաղաքականությունը»,- ասել է Շոյգուն։
Նրա խոսքով, Արևմուտքի համար գլխավորը «Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելն է, այլ ոչ թե երկարաժամկետ հեռանկարում տարածաշրջանի անվտանգությունն ու բարգավաճումը ապահովելը»։
«Դրա օրինակն է Հայաստանում Եվրամիության, այսպես կոչված, քաղաքացիական առաքելությունը, որը ներառում է զինվորականներ և հետախույզներ: Կարծում եմ, կարիք չկա բացատրելու, թե իրականում ինչ են անում նրանք»,- ասել է Շոյգուն։ «Այդ առումով մենք անհրաժեշտ ենք համարում շարունակել աշխատանքը տարածաշրջան ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու ուղղությամբ»,- հայտարարել է Շոյգուն։