Քանի դեռ կա ծաղրածու Զելենսկին, Կիևի հետ բանակցություններն անհնար են. Մեդվեդև
Համաշխարհային ՄամուլՌուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններն անհնար են, քանի դեռ գոյություն ունեն Կիևի ռեժիմը և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Քանի դեռ կա Կիևի ռեժիմը, ծաղրածու Զելենսկին, բանակցություններն անհնար են», - ասել է նա Վիետնամ կատարած այցի ժամանակ, մեջբերում է ՌԻԱ Նովոստին:
Միևնույն ժամանակ, Մեդվեդևը խոստովանել է, որ վաղ թե ուշ Մոսկվան և Կիևը պետք է բանակցեն, սակայն բանակցությունների առումով Ռուսաստանի համար իրավիճակը չի փոխվի, քանի դեռ «այդ մարդիկ» Ուկրաինայում իշխանության գլուխ են։
Մայիսի սկզբին The Wall Street Journal-ը, հղում անելով եվրոպացի պաշտոնյաների աղբյուրներին, հաղորդել էր, որ ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի հիմնական ներկայացուցիչները կողմ են Մոսկվայի և Կիևի միջև բանակցություններին, սակայն մինչ այդ Պետդեպարտամենտը և ԿՀՎ-ն ցանկանում են տեսնել, թե ինչպես Ուկրաինան հարձակման կանցնի։
Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսի Դանիլովը հայտարարել է, որ այլ երկրներ փորձում են Կիևին ստիպել բանակցություններ վարել Մոսկվայի հետ Ռուսաստանի պայմաններով։ Սակայն, նրա խոսքով, Ուկրաինան մտադիր է բանակցել միայն իր պայմաններով, որոնց թվում Զելենսկին անվանել է ռուսական զորքերի հետքաշումը մինչև 1991 թվականի երկրի սահմանները։