Իլոն Մասկը թույլտվություն է ստացել չիպեր տեղադրել մարդկանց ուղեղի վրա
Համաշխարհային ՄամուլԻլոն Մասկի ուղեղի չիպերի Neuralink ընկերությունը ստացել է կարգավորիչ հաստատում մարդկանց կլինիկական փորձարկումների համար: «Ուրախ ենք տեղեկացնել, որ թույլտվություն ենք ստացել մարդկանց կլինիկական փորձարկումներ սկսելու համար»,-ասվում է Twitter-ի հայտարարության մեջ։
Neuralink-ը նշում է, որ սա առաջին կարևոր քայլն է, որը մի օր թույլ կտա չիպերի տեխնոլոգիայով օգնել շատ մարդկանց։
Նշվում է, որ կլինիկական փորձարկումների մասնակիցների հավաքագրման մասին տեղեկատվություն կհրապարակվի մոտ ապագայում։
Մարտին հաղորդվեց, որ Neuralink-ը գործընկեր է փնտրում՝ մարդկանց ուղեղի չիպերը փորձարկելու համար: