Ստեփանակերտում հոր և որդու մասնակցությամբ դեպքի ժամանակ քաշքշուկ է եղել․ քրգործը վարույթ է ընդունվել
ԱրցախԱՀ ՔԿ Ստեփանակերտ քաղաքի քննչական վարչությունում վարույթ է ընդունվել 2023թ. ապրիլի 16-ին՝ ժամը 17:55-ի սահմաններում, հոր և որդու կողմից Ստեփանակերտ քաղաքի Գ.Պարսեղով փողոցում՝ խմբով, Ս.Հ.-ի հետ անձնական հարցերի պարզաբանման շուրջ վիճաբանությունների մեջ մտնելու ընթացքում միմյանց գործողությունները փոխլրացնելով՝ անթաքույց կերպով վարքագծի համընդհանուր ճանաչում ստացած նորմերը խախտելու, նշյալ տարածքում հավաքված անձանց նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք արտահայտելու, բարձրաձայն հայհոյանքների զուգորդմամբ դիտավորյալ բռնություն գործադրելու, վերջինիս հարվածներ հասցնելու և մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործը։
Նախաքննությունը շարունակվում է: