Չպիտի սոսկ կառչել պատմությունից, այլ` պատմական գիտակցությամբ հաղթահարել ինքներս մեզ․ Սամվել Բաբայան
ԱրցախԱրցախի ինքնապաշտպանական ուժերի նախկին գլխավոր հրամանատար Սամվել Բաբայանը ուղերձ է հղել Հանրապետության օրվա առթիվ․
«Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման օրն է։
1918 թվականից մինչև մեր օրեր հայոց պետականության գոյությունը պայքա´ր է խորհրդանշել, ապրելու կա´մք և վճռականությու´ն։
Այսօր, երբ հայկական երկրորդ հանրապետությունը՝ Արցախը, ոչ պակաս շրջադարձային օրեր է ապրում, չպիտի սոսկ կառչել պատմությունից, այլ` պատմական գիտակցությամբ հաղթահարել ինքներս մեզ և սերունդներին ժառանգել անվտանգ ու կայուն զարգացող հայրենիք։
Փա՜ռք Հայաստանի Հանրապետությանը,
Փա՜ռք Արցախի Հանրապետությանը,
Փա՜ռք հայոց պետականությանը»։