Պուտինի կոռումպացված և անբարոյական կառավարության հետ կհանդիպենք Հաագայում. ԱՄՆ սենատոր
Համաշխարհային ՄամուլԱմերիկացի սենատոր Լինդսի Գրեհեմը թվիթերյան իր էջում գրել է, որ իրեն հիացրել է «Պուտինի ռեժիմի» արձագանքը «Ուկրաինային նվիրվածության» վերաբերյալ։ Մայիսի 29-ին ՌԴ ՆԳՆ-ն սենատորին հանդեպ հետախուզում էր հայտարարել ռուսների սպանությունների մասին քաղաքական գործչի հայտարարություններից հետո, գրում է Kommersant-ը։
«Ես կկրեմ Պուտինի կոռումպացված և անբարոյական կառավարության կողմից տրված կալանավորման հրամանը՝ որպես պատվի նշան: Այն, որ իմ հավատարմությունն Ուկրաինայի հանդեպ առաջացրել է Պուտինի ռեժիմի զայրույթը, ինձ մեծ ուրախություն է պատճառում: Ես կշարունակեմ պաշտպանել Ուկրաինայի ազատությունը, քանի դեռ ռուս զինվորը չի վտարվի Ուկրաինայի տարածքից»,- գրել է Գրեհեմը։
Սենատորը նաև ասել է, որ կենթարկվի Միջազգային քրեական դատարանի իրավասությանը, եթե դա անեն իր «ռուս «ընկերները», ովքեր ցանկանում են ձերբակալել իրեն։ «Եկեք ձեր փաստարկները լավագույնս ներկայացրեք։ Կհանդիպենք Հաագայում»,-գրել է Լինդսի Գրեհեմը։