Շահագործման է հանձնվել Հոբարձի համայնք ավտոճանապարհի կամուրջը
Հայաստան
2011թ. դեկտեմբերի 19-ին շահագործման հանձնվեց ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգված Հ-24 – Հոբարձի համայնք ավտոճանապարհի կամուրջը։
Հիմնանորոգման աշխատանքների արժեքը կազմել է շուրջ 71 մլն դրամ։ Պատվիրատուն ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Տրանսպորտի ԾԻԳ» ՊՀ-ն է, կապալառուն՝ «Մոնտաժտրանսշին» ՓԲԸ-ն։ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի հրամանով, հիմնանորոգված կամրջի ընդունող հանձնաժողովում ընդգրկված էին նախարարության, «Տրանսպորտի ԾԻԳ» ՊՀ-ի և «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի, ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի քաղաքաշինական պետական տեսչության պատասխանատու աշխատակիցներ, տեխնիկական հսկողության ներկայացուցիչը և շահագրգիռ համայնքի ղեկավարը։


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի