Էրդողանը կանցկացնի նախարարների ներկայիս կաբինետի վերջին նիստը
Համաշխարհային ՄամուլԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չորեքշաբթի օրը՝ մայիսի 31-ին, կանցկացնի նախարարների ներկայիս կաբինետի վերջին նիստը՝ նոր կառավարության ձևավորումից առաջ։ Այս մասին հայտնում է Habertürk հեռուստաալիքը։
Հրատարակությունը նշում է, որ հանդիպումը պետք է սկսվի Երևանի ժամանակով 16:30-ին։ Հանդիպման օրակարգի կամ տևողության մասին դեռ տեղեկություն չկա։ Ավանդաբար, կաբինետը նստում է մոտ երեքից չորս ժամ:
Թուրք վերլուծաբանների կարծիքով՝ ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն, ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն և ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը կարող են պահպանել իրենց պաշտոնները նոր կաբինետում։ Մյուս գերատեսչությունները, ամենայն հավանականությամբ, կստանան նոր ղեկավարներ:
Նշենք, որ Էրդողանի երդմնակալության արարողությունը կարող է տեղի ունենալ շաբաթ օրը՝ հունիսի 3-ին