Մասկի հարեւանը քննադատել է միլիարդատիրոջը
Համաշխարհային Մամուլ
Տեխասի բնակիչ և Իլոն Մասկի հարևան Չափ Էմբրոուզը դեմ է արտահայտվել ամերիկյան նահանգի գյուղերում միլիարդատիրոջ շինարարական նախագծերին։ Այս մասին հայտնում է The Washington Post-ը։
Ծրագրավորող Էմբրոուզը հրապարակմանը պատմել է, որ ինքը նախաձեռնող խումբ է կազմակերպել, որը ճնշում է գործադրում Մասկի ընկերությունների վրա՝ չեղյալ համարելու իրենց տների մոտ շինարարական նախագծերը։
«Ես պարզապես չեմ հավատում, որ ղեկավարությունը գնահատում է շրջակա միջավայրը և այս ընդհանուր ռեսուրսները», - ասել է նա: Ամերիկացին հավելել է, որ մնում է Մասկի երկրպագուն, սակայն ցանկանում է, որ միլիարդատերը «լավ հարեւան լինի» Տեխասի բնակիչների համար։
Ամերիկացին վստահ է, որ Մասկին պատկանող The Boring Company-ն խախտում է օրենքը՝ կեղտաջրերը տեղական ջրային ռեսուրսներ լցնելու ծրագրերի պատճառով։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն