Գագիկ Խաչատրյանի հարցով ՄԻԵԴ է ներկայացվել հրատապ միջոց կիրառելու մասին դիմում․ փաստաբաններ Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» և կարգապահական տույժ է նշանակել երկու դատախազի նկատմամբ Տեր Վրթանես․ հայ ժողովուրդը փաստերի կարիք ունի, ոչ թե քաղաքական հեքիաթների Փաշինյան․ Հայաստանում չկա բնակավայր, որը ջրի լուրջ խնդիրների չի բախվում Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է Հալաբյան փողոցում հայտնաբերված երեխայի բուժումն ավարտվել է. ծնողները չեն գտնվել ԱՄՆ-ում դիզելի գինը հասել է պատմական առավելագույնին Գյումրիի ռուսական ռազմաբազան պե՞տք է Հայաստանին․ ինչ են ասում մայրաքաղաքում Առանց աջակցության ՀՀ-ին կուլ կտան․ ՌԴ․ Թուրքիան ու Ադրբեջանը ԱՄՆ-ի կողքին են․ Վենս Օտարերկրացիները ձերբակալվել են հերոին իրացնելու պահին ՀՀ նախագահը ելույթ է ունեցել Պրահայի ՑԵՎՌՈ համալսարանում Հրատարակչությունները 6 միլիարդ ռուբլի արժողությամբ 15 միլիոն գիրք են կորցրել՝ Ozon-ի և Wildberries-ի պահեստներին հասցված հարվածների հետևանքով 

Ի՞նչ ճակատագիր է սպասվում Փաշինյանի հանձնարարականները չկատարած պաշտոնյաներին

Վերլուծական
Չնայած այն հանգամանքին, որ հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը պատրաստվում էր, իր խոսքերով, կարգի հրավիրել պետական կառավարման ապարատը, այսօր էլ Փաշինյանի թիմում կան այնպիսի պաշտոնյաներ, ովքեր իրենց անգործությամբ, թերի աշխատանքով և ընդունած անհամաչափ որոշումներով սաբոտաժի են ենթարկում վարչապետի հանձնարարականների իրականացումը:
 
Դիցուք` տնտեսության շեշտակի աճի նշաձող սահմանած Նիկոլ Փաշինյանի հանձնարարականը ակնհայտորեն չի համապատասխանում տնտեսության զարգացման այն տեմպերին, որոնց ականատես ենք լինում։ Նախարար Վահան Քերոբյանին չի հաջողվում լուծել այդ բարդ խնդիրը, արդյունքում` քիչ հավանական է, որ կառավարության ծրագրում սահմանված նշաձողը հաղթահարվի։ Եթե կառավարության ծրագրով սահմանված էր 7-8 տոկոս տնտեսական աճ՝ Քերոբյանի մաքսիմումը տվյալ դեպքում 4 տոկոսն է, որն էլ նա ներկայացնում է իբրև մեծագույն ձեռքբերում: Արդյունքում` եթե տնտեսությունը շարունակի զարգանալ Քերոբյանի «մոդելով»՝ կառավարության ծրագրի այդ կետը պարզապես չի իրագործվի:
 
«Կանաչ կլիմայական հիմնադրամը» բավարարել էր 2019 թվականին Հայաստանի ներկայացրած հայտը, որի արդյունքում Հայաստանը ստացել էր 10 մլն դոլարի չափով դրամաշնորհ՝ անտառների վերականգնման, դիմադրողականության հզորացման, ժամանակակից տնկարանների հիմնման ու գյուղական համայնքներում այլընտրանքային էներգետիկայի զարգացման աջակցությանն ուղղված ծրագրեր իրականացնելու նպատակով: Նիկոլ Փաշինյանը, ի դեպ, հայտարարել էր, որ ծրագրի իրականացումը լինելու է իր անմիջական վերահսկողության ներքո: Թե որքան արդյունավետ է այն ժամանակվա ՇՄ նախարար Ռոմանոս Պետրոսյանը ծախսել այդ գումարները, դժվար չէ կռահել։ Անտառների վերականգնման հարցը նույնիսկ 2023-ին դեռևս լուծված չէ։
 
 «Սեւանա լիճն ունի բազմաթիվ պրոբլեմներ: Երբ վարչապետ ընտրվեցի, տեղեկացա, որ «Սեւան» ազգային պարկի տարածքները ինչ-որ պաշտոնյաների բաժան-բաժան են արված, ծիծաղելի գումարներով վարձակալության են տրված: Իմ առաջին հանձնարարականներից մեկն այն էր, որ տրամաբանական վարձավճարներ սահմանվեն: Սեւանա լիճը պետք է դարձնել բարձրակարգ տուրիստական գոտի: Առաջին պայմաններից մեկը Սեւանը այդ ցանցային ցանկապատերից ազատելն է: Մեկ էլ գնում ես, ափով քայլում ես, տեսնում ես՝ չափառ է դրված»,- դեռ 2018 թվականի նոյեմբերի 29-ին՝ իր նախընտրական ելույթի ժամանակ, այսպիսի խոսքեր է հնչեցրել ՀՀ վարչապետ, ՔՊ ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը: Նրա այս հայտարարությունից գրեթե չորս տարի անց Սեւանը դեռ չի դարձել բարձրակարգ տուրիստական գոտի, Սեւանա լիճը չի ազատվել ցանցային ցանկապատերից։ Ավելին՝  Սեւանա լճի ափին՝ դեպի Շորժա տանող ճանապարհին նոր շինություն է կառուցվում:  Հետաքրքիր է, որ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ու «Սեւան» ազգային պարկի տնօրենի ժ/պ -ն  խնամքով թաքցնում են, թե ով է կառուցում այդ գերշքեղ շինությունը, հետևաբար՝ նրանք շրջանցում են Նիկոլ Փաշինյանի հանձնարարականն ու նախընտրական խոստումը:
 
Եվրասիական զարգացման բանկը ՀՀ-ին 3 միլիոն դոլար դրամաշնորհ է տրամադրել կորոնավիրուսի դեմ պայքարելու և առողջապահական համակարգի բարելավման նպատակով։ ՀՀ Ազգային ժողովի հատուկ նիստի ժամանակ վարչապետն ինքն ընդունեց, որ կառավարությունը կորոնավիրուսի հետևանքները վերացնելու ծրագրերի շրջանակում անարդյունավետ ծախսել է 103 մլրդ դրամ (206 մլն դոլար), և այս անարդյունավետ ծախսերի մեջ իր լուման, անշուշտ, ունի նաև առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
 
Կառավարության նիստերից մեկի ժամանակ Փաշինյանը հիշեց, որ որոշ ժամանակ առաջ հանձնարարական է տվել, որ գերատեսչություններում տեղադրվող սուրճի, վճարումների, և այլ ապարատների տեղադրման գործառույթները կատարվեն մրցույթներով, ինչը չի կատարվել: Այս հանդիմանանք էլ ուղղված էր այն ժամանակ վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող էդուարդ Աղաջանյանին:
 
Կառավարության վերջին նիստերից մեկի ժամանակ ինքը Նիկոլ Փաշինյանն էր հայտարարել, որ Տեղ համայնքում դեպքերի վերջին զարգացումը կանխատեսվել է, տվել է հանձնարարականներ, որոնց կատարումը ձախողվել է։ Մինչդեռ Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը մինչ այս պահը շարունակում է զբաղեցնել իր պաշտոնը:
 
Նիկոլ Փաշինյանի հանձնարարականներից մեկն էլ վերաբերվում էր Սփյուռքի հետ հարաբերությունները նոր մակարդակի դուրս բերելուն և այդ հանձնարարականը ուղղված էր Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին: Հաշվի առնելով վերջին ամիսների զարգացումները, երբ Սինանյանի ոչ մի այց հայկական համայնքներ չի անցնում առանց սկանդալի և վերջինիս ուղղված անհարմար հարցերի՝ այս հանձնարակականը նույնպես մնացել է օդում կախված։
 
Նիկոլ Փաշինյանը դեռեւս նախորդ տարվա  հուլիսի 22-ի կառավարության նիստին հրահանգել էր առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանին ամենօրյա վիճակագրության մեջ առանձնացնել կորոնավարակի դեմ պատվաստված հայաստանցիների եւ օտարերկրացիների թիվը: Մեկ շաբաթ անց լրատվամիջոցների հարցին ի պատասխան` փոխնախարարը հայտնել էր, որ տվյալները դեռ ամփոփվում են: Այսինքն՝ մեկ շաբաթը Նանուշյանի համար բավարար չի եղել հաշվարկել, մինչդեռ նա կառավարության ղեկավարից ստացել էր հրահանգ, որը փաստացի չի կատարել:
 
Կառավարության նիստերից մեկում վարչապետը նաև հանձնարարական էր տվել պետական միջոցների արդյունավետ ծախսի շնորհիվ արդիականացնել կառավարման համակարգը։ Այս թեզի հետ համամիտ չեն հատկապես այն կառույցների ղեկավարները, որոնք 2021-ին ճոխ պարգևավճարներ են բաժանել։ Ամանորի ու սուրբծննդյան տոների կապակցությամբ վարչապետն իր աշխատակազմի բոլոր աշխատակիցներին՝ փոխվարչապետերին ու նրանց աշխատակազմերին, մեկ աշխատավարձի չափով պարգևատրումներ է տվել` ընդհանուր 479 հոգու: Եթե հարկերը հանում ենք, փաստացի, ըստ կառավարության պատասխանի, վճարվել է ավելի քան 200 հազար դոլար կամ 97.5 միլիոն դրամ։ 
 
Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարել էր, որ բոլոր գերատեսչությունների բյուջեի կատարման մասին հաշվետվությունները ներկայացվելու են դրանց ղեկավարների մակարդակով: Սակայն, այդպես տեղի չունեցավ: 2019 թվականին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշվետվությունը ներկայացնում է փոխնախարար Սմբատ Սաիյանը: Ասել է թե՝ Զարուհի Բաթոյանը, ով այսօր պատգամավոր է, չէր կատարել Փաշինյանի հանձնարարականը:
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Գագիկ Խաչատրյանի հարցով ՄԻԵԴ է ներկայացվել հրատապ միջոց կիրառելու մասին դիմում․ փաստաբաններԳլխավոր դատախազը «խիստ նկատողություն» և կարգապահական տույժ է նշանակել երկու դատախազի նկատմամբՏեր Վրթանես․ հայ ժողովուրդը փաստերի կարիք ունի, ոչ թե քաղաքական հեքիաթներիՓաշինյան․ Հայաստանում չկա բնակավայր, որը ջրի լուրջ խնդիրների չի բախվումՔաղաքագետ Ալեն Ղևոնդյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է Հալաբյան փողոցում հայտնաբերված երեխայի բուժումն ավարտվել է. ծնողները չեն գտնվել ԱՄՆ-ում դիզելի գինը հասել է պատմական առավելագույնին Գյումրիի ռուսական ռազմաբազան պե՞տք է Հայաստանին․ ինչ են ասում մայրաքաղաքումԱռանց աջակցության ՀՀ-ին կուլ կտան․ ՌԴ․ Թուրքիան ու Ադրբեջանը ԱՄՆ-ի կողքին են․ ՎենսՕտարերկրացիները ձերբակալվել են հերոին իրացնելու պահին ՀՀ նախագահը ելույթ է ունեցել Պրահայի ՑԵՎՌՈ համալսարանումՀրատարակչությունները 6 միլիարդ ռուբլի արժողությամբ 15 միլիոն գիրք են կորցրել՝ Ozon-ի և Wildberries-ի պահեստներին հասցված հարվածների հետևանքով Հարություն Կիվիրյանը՝ տիեզերք թռչելու նախաշեմինՌուսաստանը՝ ավելի քան 120 ԱԹՍ-ով հարձակման է ենթարկել Ուկրաինան․ Կիևը հարվածել է Սոչիի նավթի պահեստինՎերջապես ամեն ինչ ավելի հեշտ կլինի. կենդանակերպի այս նշանները դուրս են գալիս դժվարին շրջանից Պեսկովը զգուշացրել է․ Ուկրաինայում հրթիռների արտադրության օբյեկտները կդառնան ՌԴ-ի թիրախՊետք է ձևավորենք ջրային ոլորտի բարեփոխումների ճանապարհային քարտեզ. ՓաշինյանՆեպալում ավերիչ ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 1287-իԻրանում հարսանիքի ժամանակ 4 մարդու կյանք խլած հարվածը, ամենայն հավանականությամբ, հասցվել է ամերիկյան զինամթերքով․ ReutersԻնչ է փոխվում. ինչ պիտի իմանան վարորդները Ռուբեն Ռուբինյանը ՀՀ–ում Կատարի դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանային խնդիրներն ու զարգացումները Ռուսական բանակը հարված է հասցրել Կիևի օդանավակայանինԱդրբեջանցի երեխաներին հավաքել են՝ պատմելու, որ Հայաստանն իբրև թե իրենց «պատմական հողն է»․ՀայրապետյանՖեդորովի համար Ուկրաինայում նոր պաշտոն են գտելԹրամփի ներկայացուցիչները առաջիկայում կայցելեն Կիև և Մոսկվա․ Զելենսկի Նոր մեկնարկ` մեծ նպատակներով. գիտելիքի օրը` Պլեխանովի անվան ՌՏՀ-ի Երևանի մասնաճյուղումՉկա տեղեկություն, որ ՀՀ-ն Բաքվին տվել է հայ գերիներին այցելության 3-րդ երկրի թեկնածություն․ ՍահակյանԿառավարությունը՝ ավելի քան 25 մլն դրամ Ստեփան Սարգսյանի անվան մրցաշարի համարԻսրայելը սպառնացել է հարվածել Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին«Արարատի» նախկին ֆուտբոլիստը 2.1 մլն եվրոյով տեղափոխվեց Կիևի «Դինամո»Երևանի նախկին փոխքաղաքապետից բռնագանձել 20-ից ավելի անշարժ և շարժական գույքեր, շուրջ 230 մլն դրամ. դատախազություն Ահազանգ է եղել, որ անձը ծեծի հետևանքով կոտրվածք ունի․ Սահակյանը՝ հայ գերիների մասին (տեսանյութ) Արևմուտքն էլ է Հայաստանին պայմաններ դնում՝ ո՞ւմ պաշտոնի համարՄրգավանում հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեություն է կասեցվելՈւկրաինան և Լեհաստանը քննարկում են ԱԱ-2040-ը համատեղ անցկացնելու հայտըՀայ գերիները պահվում են արտաքին աշխարհից բացարձակ մեկուսացված․ Սիրանուշ Սահակյան (տեսանյութ) Օդեսայում կա մեկ զոհ և 5 վիրավոր, Սոչիում նավթի պահեստ է հրդեհվել Ի՞նչ հրավեր է արել Փաշինյանը Թուրքմենստանի նախագահինԿառավարությունը 1.47 մլրդ դրամ է ուղղում կրթական հաստատությունների շինարարությանն ու գույքինԳերիների հարցով քաղաքական ճանապարհը արդյունք չի տվել․ Սիրանուշ Սահակյան (տեսանյութ) Վահագն Խաչատուրյանը կարևորել է Չեխիայի դերը ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացման գործումԵրևանի մի քանի վարչական շրջաններում վթարային ջրանջատումներ են Սահակյան․ Բաքվում պահվող հայ գերիները լիակատար մեկուսացման մեջ ենՌուբեն Վարդանյանի գործն արդեն ՄԻԵԴ-ում է, տրվել է համար․ Սիրանուշ ՍահակյանԵրկու աշխատակցի դուրս են բերել թունելից՝ մահաբեր ջրհեղեղից 9 օր անց«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը Բաքվի դատարանը հանցավոր նախաձեռնություն է որակել․ ՍահակյանՈՒՂԻՂ․ Բաքվում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի դատավճիռը ստացվել է․ Սիրանուշ Սահակյանի ասուլիսըՌԴ ԱԽ․ «Թրամփի երթուղին» կարող է ԱՄՆ-ին հնարավորություն տալ ուժեր տեղակայել ՀՀ-ումԱԹՍ-ների հարձակումից հետո Սոչիի օդանավակայանում՝ ավելի քան 100 ուշացած չվերթՆԳՆ․ Պարեկները կարող են ծառայություն իրականացնել նաև անջատված փարոսիկներով
Ամենադիտված