Մոսկվայում ԱԹՍ-ների հարձակման վերաբերյալ նոր մանրամասներ են հայտնի դարձել
Համաշխարհային ՄամուլՄոսկվայում մայիսի 30-ի հարձակման ժամանակ անօդաչու թռչող սարքերով խոցված բնակելի շենքերը հիմնական թիրախը չեն եղել, գրում է «Կոմերսանտ»-ը։
Հոդվածում ասվում է, որ փորձագետները, ուսումնասիրելով անօդաչուների բեկորները, նախնական եզրակացություններ են արել, որ դրոններում տեղադրված պայթուցիկ սարքերը չեն աշխատել երկու պատճառով.
«Ռադիոէլեկտրոնային պատերազմի միջոցների աշխատանքից բացի, դրա վրա ազդել է նաև այն, որ բնակելի շենքերը, որոնց խոցել են անօդաչու սարքերը, նրանց հիմնական թիրախները չեն եղել»,- նշում է հրատարակությունը։
Մայիսի 30-ի առավոտյան ՌԴ արտակարգ ծառայությունները հայտնել էին, որ Մոսկվայում անօդաչու սարքերը հարվածել են երկու բնակելի շենքերի։