36 ժամ ջուր չի լինի Խոշոր ավտովթար՝ Երևանում․ «Opel Corsa»-ն կողաշրջվել է և հայտնվել մայթին․ կան վիրավորներ Թրամփ․ Ռուսաստանը ցանկանում է ավարտել պատերազմը, բայց Զելենսկին համաձայնության չի գալիս Պուտին․ Ռուսաստանը շարունակում է մնալ գյուղատնտեսական արտադրանքի առաջատարներից մեկը Պերուում քաղաքապետի ընտրություններում հաղթել է Հիտլերը Հորմուզի նեղուցում նավթատար է պայթել և հրդեհվել․ ԱՄԷ-ն փրկել է 22 նավաստու Մասկը աջակցել է Ուկրաինայում նոր առաջնորդ ընտրելու Թրամփի կոչին․ «Զելենսկին չափն անցել է» Ռուսաստանը սահմանափակեց հայկական գյուղմթերքի ներմուծումը․ հայ արտադրողները խնդիրների առաջ են կանգնել Հանրապետությունում առաջիկա օրերին հիմնականում չոր եղանակ կլինի․ ջերմաստիճանն էապես չի փոխվի Մասիսում էլեկտրական շչակ կգործարկվի Էր Ռիադի օդանավակայանի վրա հարձակման հետևանքով 12 մարդ է զոհվել, ավելի քան 300-ը՝ վիրավորվել Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում 

ԿԳՄՍ նախարարն ԱՄՆ դեպանի հետ քննարկել է ՀՀ գյուղերում անգլերենի ուսուցմանը նպաստող համատեղ ծրագրերը

Գիտություն և Մշակույթ

Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ուղղություններով ունենք համագործակցության թե՛ լավ փորձ, թե՛ ավելի մեծ պոտենցիալ: Այս մասին այսօր՝ հունիսի 1-ին, Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Ժաննա Անդրեասյանը, ողջունելով դեսպան Քրիստինա Քվինին, շնորհավորել է նրան նշանակման առթիվ և մաղթել արդյունավետ աշխատանք՝ ի շահ հայ-ամերիկյան բարեկամական կապերի զարգացման՝ համոզմունք հայտնելով, որ նա իր ներդրումը կունենա Հայաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների առավել ամրապնդման և խորացման գործում։

«Ուրախ կլինենք միասին աշխատել բոլոր ուղղություններով»,- ասել է ԿԳՄՍ նախարարը՝ ընդգծելով, մասնավորապես, համատեղ իրականացված «Ներառական կրթության համակարգի հզորացում Հայաստանում» ծրագիրը, որն ամփոփվում է այս օրերին:

ԿԳՄՍ նախարարը կարևորել է նաև ԱՄՆ-ի հետ քաղաքացիական կրթության ծրագրերի շուրջ համագործակցության հեռանկարները՝ ընդգծելով, որ այն մեր կրթության բարեփոխումների առանցքում է:

Մշակույթի ոլորտում Ժաննա Անդրեասյանը արժևորել է հատկապես ԱՄՆ աջակցությունը՝ ուղղված Հայաստանի մշակութային և պատմական ժառանգության պահպանմանը, որը նախարարի գնահատմամբ՝ առանցքային կետ է երկու երկրների հարաբերություններում: Այս համատեքստում Ժաննա Անդրեասյանը շեշտել է ԱՄՆ դեսպանների մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ իրականացված Մեղրիի Փոքր  թաղի Սուրբ Հովհաննես (Սբ․Սարգիս) եկեղեցու վերակառուցման  ու պահպանության ծրագիրը և նշել, որ այժմ աշխատանքներ են տարվում Սանահինի վանական համալիրի և Երերույքի տաճարի վերակառուցման ուղղությամբ:

ԿԳՄՍ նախարարը առաջարկել է մշակույթի ոլորտում դիտարկել նաև համատեղ փառատոնների ու ցուցադրությունների անցկացման հնարավորությունը՝ հաշվի առնելով երբեմնի լավ փորձը:

ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել Հայաստանի հետ համագործակցության խորացման կարևորությունը. « Համատեղ իրականացվում են  բազմաթիվ կրթական ու մշակութային ծրագրեր, որոնք իսկապես շատ կարևոր են: Այդուհանդերձ, համագործակցության ավելի լայն հեռանկարներ կան: Ուրախ կլինեմ շարունակել ձևավորված լավ ավանդույթներն ու համատեղ արդյունավետ աշխատանքը»:

Կողմերն անդրադարձել են կրթական փոխանակման համատեղ ծրագրերին, անգլերենի ուսուցման մի շարք նախագծերին՝ ուղղված ուսուցիչների և դասավանդողների վերապատրաստումներին, գյուղական համայնքներում անգլերենի ուսուցմանը նպաստող համատեղ ծրագրերին:

ԿԳՄՍ նախարարը կարևորել է նաև Հայաստանում ԱՄՆ Խաղաղության կորպուսի կամավորների գործունեության վերսկսումը, որը վերջին տարիներին ընդհատվել էր՝ կորոնավիրուսի համաճարակի իրավիճակով և պատերազմով պայմանավորված:

«Համագործակցության տարիների ընթացքում ԱՄՆ Խաղաղության կորպուսի հարյուրավոր կամավորներ են ծառայել՝ աջակցելով անգլերենի դասավանդմանը Հայաստանի տարբեր մարզերում»,- ասել է նախարարը:

Հանդիպման ընթացքում Ժաննա Անդրեասյանն իր մտահոգությունն է հայտնել Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող տարածքներում հայկական մշակութային ժառանգության պահպանության խնդրի առնչությամբ:

Կողմերը քննարկել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
36 ժամ ջուր չի լինիԽոշոր ավտովթար՝ Երևանում․ «Opel Corsa»-ն կողաշրջվել է և հայտնվել մայթին․ կան վիրավորներԹրամփ․ Ռուսաստանը ցանկանում է ավարտել պատերազմը, բայց Զելենսկին համաձայնության չի գալիսՊուտին․ Ռուսաստանը շարունակում է մնալ գյուղատնտեսական արտադրանքի առաջատարներից մեկըՊերուում քաղաքապետի ընտրություններում հաղթել է ՀիտլերըՀորմուզի նեղուցում նավթատար է պայթել և հրդեհվել․ ԱՄԷ-ն փրկել է 22 նավաստուՄասկը աջակցել է Ուկրաինայում նոր առաջնորդ ընտրելու Թրամփի կոչին․ «Զելենսկին չափն անցել է»Ռուսաստանը սահմանափակեց հայկական գյուղմթերքի ներմուծումը․ հայ արտադրողները խնդիրների առաջ են կանգնելՀանրապետությունում առաջիկա օրերին հիմնականում չոր եղանակ կլինի․ ջերմաստիճանն էապես չի փոխվիՄասիսում էլեկտրական շչակ կգործարկվիԷր Ռիադի օդանավակայանի վրա հարձակման հետևանքով 12 մարդ է զոհվել, ավելի քան 300-ը՝ վիրավորվելՀայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի աշխարհի առաջնությունումԳավառում քննարկվել են բռնության կանխարգելման և իրավունքների պաշտպանության հարցերՊարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոնԱյսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվովԱԹՍ-ները հարվածել են «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին․ մի շարք ծառայություններ դադարեցրել են աշխատանքըՊիլոտային ծրագրի շրջանակում բանակային դիրքերում կառուցվում են ստացիոնար բաղնիքներ. ՊապիկյանԱԹՍ-ների հարձակում՝ Սոչիի վրա․ անօդաչուների բեկորները ընկել օդանավակայանի և հյուրանոցների տարածքումԿրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել էՈր հասցեներում լույս չի լինիԻնչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներինԱրքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասինՀունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքըCNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել ՊենտագոնինՔադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբԻրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանումԹուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասինԲեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներիցԲրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերըGoogle-ը ներկայացրել է Gemini AI գործակալըՍահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն»Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՀայաստանը ներկայացված է Հռոմում անցկացվող «From Seeds to Foods» գլոբալ ցուցահանդեսում՝ իր խոհանոցով, պատմական ու մշակութային ժառանգությամբՎրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառովՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԱշխարհի թիվ մեկ գերտերությունը ՀՀ-ի հետ 90 և ավելի տարվա պայմանավորվածություն է ձեռք բերում․ ՓաշինյանՊենտագոնը մտադիր է հեռարձակել 13 մարդու սպանած նախկին մայորի մահապատիժըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Չինաստանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու ԱՄՆ-ի հետ ռազմական հարաբերությունների կայուն զարգացմանըՈւկրաինային նոր նախագահ է պետք․ Թրամփ Փաշինյանից կարելի է սպասել ամեն ինչ, իսկ Եկեղեցու դեմ արշավը չունի որևէ հասարակական շահ․ ԽուդոյանՐաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսըՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 10-ինՀայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը 800-900 մլն դրամ է հատկացվել Երևանի տոնի միջոցառումներին․ նոր փոփոխություններ են սպասվում ԵրևանումՀայտնի է կանանց Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմն Ինդոնեզիայի դեմ խաղումԵրևանի առավելություններն ու խնդիրները․ ի՞նչ են ասում երևանցիներն ու քաղաքի հյուրերը Պակիստանը հրամայել է վտարել բոլոր աֆղան բժիշկներինԶինծառայողի դի` հրազենային վնասվածքով․ Պուտինը Թրամփին է փոխանցել Իրանի դիրքորոշումը
Ամենադիտված