Արևմուտքը Բելառուսում իշխանափոխության սցենար է պատրաստում. Լուկաշենկո
Համաշխարհային ՄամուլԱրևմուտքը Բելառուսում իշխանափոխության ուժային սցենար է պատրաստում, հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունների ղեկավարների հետ հանդիպմանը, որի խոսքերը մեջբերում է Belta գործակալությունը։
Ինչպես հայտնի է, այսօր՝ հունիսի 1-ին, Մինսկում տեղի կունենա Անկախ Պետությունների Համագործակցության անդամ պետությունների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի 52-րդ նիստը։
«Ինչ վերաբերում է Բելառուսին, ապա կարող եմ նշել, որ Լեհաստանում, Լիտվայում և, ցավոք, Ուկրաինայում ապօրինի զինված խմբավորումների անդամներ են վերապատրաստվում, փորձ է արվում ստեղծել քնած ծայրահեղական բջիջներ անմիջապես երկրի ներսում։ Դա են վկայում վերջին փաստերը։ Այն է՝ իշխանափոխության ռազմական սցենար է պատրաստվում։ Մենք դա տեսնում ենք, մենք դա թույլ չենք տա»,- Բելառուսի ղեկավարի խոսքերը մեջբերում է Belta գործակալությունը։