Ուկրաինայի Զինված ուժերը փորձել են Բելգորոդի շրջանով ճեղքել սահմանը. ՌԴ ՊՆ
Համաշխարհային ՄամուլՈւկրաինայի Զինված ուժերը Բելգորոդի շրջանի Շեբեկինո շրջանում փորձել են ահաբեկչություն իրականացնել, ռուս զինվորականները կանխել են դա, հայտնում է ՌԴ ՊՆ-ն՝ հավելելով, որ սպանվել է «ավելի քան 30» ուկրաինացի, ինչպես նաև ոչնչացվել է զրահատեխնիկա։
Հինգշաբթի առավոտյան Բելգորոդի շրջանի օպերատիվ շտաբը հերքել է այն տեղեկությունը, թե ուկրաինացի զինվորականներին հաջողվել է ճեղքել սահմանը։ Նրանք զեկուցել են սահմանապահների և ՊՆ ստորաբաժանումների մարտերի մասին։
Տարածաշրջանում իրավիճակի սրման ֆոնին իշխանությունները սկսել են փոքր երեխաներ ունեցող ընտանիքներին տարհանել Պենզա և Յարոսլավլ։