Գունավոր մետաղների գներ
ՏնտեսությունԼոնդոնի մետաղների բորսայի հունիսի 2-ի առևտրային նստաշրջանի արդյունքում գունավոր մետաղների ֆյուչերսների (3 ամիս) համար սահմանվել են հետևյալ գները.
Ալյումինի գինը նվազել է 0.83%-ով և կազմել 2263.50 դոլար, պղնձի գինը նվազել է 0.08%-ով և կազմել 8237.00 դոլար, կապարի գինն աճել է 1.63%-ով և կազմել 2031.50 դոլար, նիկելի գինը նվազել է 0.50%-ով և կազմել 21211.00 դոլար, անագի գինն աճել է 0.84%-ով և կազմել 25651.00 դոլար, ցինկի գինն աճել է 1.74%-ով և կազմել 2306.50 դոլար, մոլիբդենի գինն աճել է 1.26%-ով և կազմել 49427.58 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 29525.00 դոլար:
Գների չափման միավորը տոննան է: