Իսրայելի և Եգիպտոսի սահմանին բախումներ են տեղի ունեցել
Համաշխարհային ՄամուլԻսրայելական բանակը հայտարարել է անհայտ անձի չեզոքացման մասին, որը շաբաթ օրը Եգիպտոսի հետ սահմանային գոտում հարձակվել է զինվորականների վրա, գրում են միջազգային ԶԼՄ-ները։
«Որոշ ժամանակ առաջ Իսրայելի տարածքում բախման ժամանակ կրակահերթ է սկսվել: Զինվորները պատասխանել են ուղիղ կրակոցներով և վնասազերծել հարձակվողին», - ասվում է զինվորականների հայտարարության մեջ: «Զինվորները շարունակում են տարածքի հետախուզումը»,- հավելել է իսրայելական բանակի մամուլի ծառայությունը։
Շաբաթ օրը ավելի վաղ իսրայելական զինվորականները հաղորդել էին Եգիպտոսի հետ սահմանի մոտ փոխհրաձգության մասին: Դրանից հետո Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը «գնահատել է իրավիճակը Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի պետի և պաշտպանության գերատեսչության ղեկավարության հետ», հաղորդում է Իսրայելի ՊՆ մամուլի ծառայությունը։