Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի միջև լարվածությունը զգալիորեն սրվում է․ Al Hadath
Համաշխարհային ՄամուլAl Hadath-ի թղթակից Ալի Ալ-Սարաֆն իր հոդվածում հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան պետք է ավելի զգոն լինի Ռուսաստանի հետ հարաբերություններում, քանի որ երկրների միջև լարվածությունը զգալիորեն սրվում է:
Հեղինակի կարծիքով՝ Մեծ Բրիտանիան հումորով և թերահավատորեն է վերաբերվում այս խնդրին և Ռուսաստանի հետ բացահայտ առճակատման հավանականությանը։
Նա անդրադարձել է նաև Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի այն խոսքերին, թե բրիտանացիներն անմիջականորեն ներգրավված են ուկրաինական հակամարտության մեջ և դրանում հանդես են գալիս Ռուսաստանի Դաշնության դեմ։