Մարտակերտում 32-ամյա տղամարդը ինքնասպանություն է գործել
ԱրցախԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Մարտակերտի շրջանի քննչական բաժնում հարուցվել և վարույթ է ընդունվել 2023թ. հունիսի 04-ին՝ ժամը 07:30-ի սահմաններում, ԱՀ Մարտակերտ քաղաքի Սարալանջ հասցեի 1991թ. ծնված Արմեն Բորիկի Ավետիսյանի կողմից նույն հասցեում գտնվող իրեն պատկանող առանձնատան հարակից այգում ծառից պարանով կախվելու եղանակով ինքնասպանություն գործելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը:
Դեպքի վայր է մեկնել ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Մարտակերտի շրջանի քննչական բաժնի պետի տեղակալ Կ. Ադամյանի գլխավորությամբ օպերատիվ խումբ:
Կատարվում են համապատասխան քննչական և դատավարական գործողություններ դեպքի հանգամանքները պարզելու համար:
Նախաքննությունը շարունակվում է: