ՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
ՀասարակությունՌուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Այս մասին հայտնում են ՌԴ ՊՆ-ից։
«Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը։
Վերջին մեկ օրվա ընթացքում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել։
Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով։
Ռուս խաղաղապահների ավտոմոբիլային տրանսպորտով Ստեփանակերտ է հասցվել 68 տոննա մարդասիրական օգնություն»,-ասվում է հաղորդագրության մեջ։