Փենսը գրանցվել է որպես ԱՄՆ 2024-ի նախագահական ընտրությունների թեկնածու
Համաշխարհային ՄամուլԱՄՆ նախկին փոխնախագահ Մայք Փենսը փաստաթղթեր է ներկայացրել նախագահական ընտրություններին մասնակցելու համար, հայտնում է Reuters-ը։
63-ամյա Փենսը իր քարոզարշավը կսկսի հունիսի 7-ին Այովա նահանգում ելույթ ունենալով:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Փենսը շուտով իր թեկնածությունն է առաջադրելու նախագահական ընտրություններում, որոնք կկայանան 2024 թվականի աշնանը։
Ինչպես նշվում է, Փենսը պատրաստվում է Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածուի աթոռի համար պայքարել իր նախկին ղեկավարի հետ։ ABC News-ը նշում է, որ քաղաքական գործիչը պետք է ընտրողներին համոզի, որ ինքը լավ ընտրություն է՝ գովազդելով Թրամփի հետ աշխատելու ընթացքում ձեռք բերված քաղաքական ձեռքբերումները։
Հաղորդվել է նաև, որ Փենսը հավաքում է վարկանիշի մոտ 6%-ը Հանրապետական կուսակցության համակիրների և ներկայացուցիչների շրջանում։ Ինչպես նշվում է, հանրապետականների 61%-ը պատրաստ է ընտրություններում աջակցել Թրամփին։