Ռուսաստանը պարտվում է այս պատերազմում. Զելենսկի
Համաշխարհային ՄամուլՈւկրաինան շարունակում է աշխատել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման ուղղությամբ։ Այս մասին ասել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է իր մամուլի ծառայության հրապարակած երեկոյան ուղերձում։
«Չնայած համաշխարհային միտումն արդեն պարզ է՝ Ռուսաստանը պարտվում է այս պատերազմում, Ռուսաստանի տերերը շարունակում են ժխտել իրականությունը։ Նրանք շարունակում են փորձել խաբել աշխարհին, շրջանցել պատժամիջոցները, ավելի շատ զենք արտադրել, ապահովել ռեսուրսների և մարդկանց ավելի մեծ վատնում այս ագրեսիայի համար»,-ասել է Զելենսկին։
Նա նշել է, որ Ուկրաինան նոր քայլեր է նախապատրաստում ռուսական ռազմական ներուժն էլ ավելի սահմանափակելու համար։