Մհեր Գրիգորյանի մոտ քննարկվել է Ամուլսարի հանքավայրի շինարարության վերսկսման ժամկետները հարցը
Տնտեսություն
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ընդունել է «Լիդիան Արմենիա» ընկերության տնօրենների խորհրդի անդամ Ջեֆֆրի Քոուչին, «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանին և «Ըլայդ Գոլդ Քորփ.» ընկերության հիմնադիր, գործադիր տնօրեն և նախագահ Ջասթին Դիբբին:
Կառավարությունից հայտնում են, որ հյուրերը տեղեկացրել են փոխվարչապետին Ամուլսարի ծրագրի համատեղ իրականացման մտադրության մասին: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Ամուլսարի հանքավայրի շինարարության վերսկսման ժամկետների, շահագործման մեկնարկի ակնկալվող ժամկետների, ներդրումային ծրագրի ֆինանսավորման ընթացքի և պետություն-ընկերություն համագործակցության հետ կապված հարցեր:
Ինչպես տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից՝ երկուստեք կարևորվել է Ամուլսարի հանքավայրի շահագործումը` բնապահպանական և սոցիալական կառավարման միջազգային լավագույն ստանդարտներին համապատասխան:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն