Ո՞վ է «Միսիս Ռուսաստան» մրցույթի հաղթողը. համացանցում քննադատությունների տարափ է
ԼուսանկարներԱյս երկուշաբթի Մոսկվայում կայացավ «Միսիս Ռուսաստան - 2023» գեղեցկության մրցույթը։ Մրցույթում հաղթել է Նատալյա Օսկարը, ինչը զայրացրել է բազմաթիվ օգտատերերի, գրում է ՌԻԱ Նովոստին։
Սոցցանցերում բազմաթիվ բացասական արձագանքներ են հայտնվել հաղթողի արտաքին տեսքի վերաբերյալ: Նրանց կարծիքով՝ Օսկարը չափից շատ է ներարկումներ ու պլաստիկ վիրահատություններ կատարել և արժանի չէր թագին։
«Ամեն ինչ ուղղակի սարսափելի է», «Առանց սիլիկոնի ուրիշ ոչ ոք չկա՞ր», «Ի՞նչ սկզբունքով են որոշվում գեղեցկուհիները, շրթունքներո՞վ», «Ժյուրիի անդամները կո՞ւյր են»,– գրել են օգտատերերը։
Նատալյա Օսկարը եզրափակչում հաղթել է 82 մասնակցի։ Այս հաղթանակը նրան իրավունք է տվել մասնակցելու «Միսիս աշխարհ» միջազգային մրցույթին։
Տելեգրամյան ալիքները գրում են, որ Նատալիայի ամուսինը միլիարդատեր Ռոման Բեզմատերնիխն է, ով ունի մի ամբողջ բիզնես–կայսրություն՝ կապված շինանյութի վաճառքի հետ։ Մրցույթի հովանավորն է եղել Ռոմանի գործարաններից մեկը։