Հայ-ռուսական համալսարանի նոր ռեկտոր է նշանակվել
Գիտություն և ՄշակույթՀայ-ռուսական համալսարանի ռեկտոր է նշանակվել ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախկին նախարար Էդվարդ Սանդոյանը։ Այս մասին տեղեկանում ենք ԿԳՄՍՆ-ից:
Հիշեցնենք, որ Հայ-Ռուսական համալսարանի հայաստանյան համահիմնադիրը՝ ի դեմս ՀՀ ԿԳՄՍ նախարարի, համապատասխան գրություններով դիմել էր ռուսաստանյան համահիմնադրին և համալսարանի գործող ռեկտոր Արմեն Դարբինյանին՝ հայտնելով նաև ընտրության համար նախընտրելի թեկնածուների անունները: Դրանք էին՝ տ.գ.դ., պրոֆեսոր Էդվարդ Սանդոյանը և փ.գ.դ., պրոֆեսոր Պարգև Ավետիսյանը:
Իսկ համալսարանի երկարամյա ռեկտոր, կոլեկտիվի միասնական թեկնածու, ՀՀ նախկին վարչապետ, պրոֆեսոր Արմեն Դարբինյանը նախօրոք որոշում էր կայացրել չառաջադրվել:
Էդվարդ Սանդոյանը 1998–ի ապրիլից մինչև 1999–ի հունիսը եղել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախկին նախարարը։