Կարևոր է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցություններին․ գեներալ-գնդապետ Մանիլով
ՌուսաստանԿարևոր է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցություններին: Այս մասին Բաքվում ԱՊՀ երկրների սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի նիստից հետո հայտարարել է ԱՊՀ երկրների սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի համակարգող ծառայության նախագահ, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Մանիլովը։
«Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ բանակցային գործընթացին պետք է աջակցել»,-ասել է նա՝ ողջունելով Հայաստանի ներկայացուցիչների մասնակցությունն այդ նիստին։
«Հուսով եմ, որ հաջորդ նիստին, որը տեղի կունենա Հայաստանում, ներկա կլինի նաեւ Ադրբեջանի պատվիրակությունը»,-նշել է նա։