Հուրգադայում որոշել են փակել բոլոր լողափերը շնաձկան հարձակումից հետո
Համաշխարհային ՄամուլԵգիպտական Հուրգադայում շնաձկան հարձակման հետևանքով ռուսաստանցու մահից հետո լողափերը կփակվեն։ Այս մասին աղբյուրին հղումով գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Կարմիր ծով նահանգի իշխանությունները հրամայել են փակել Հուրգադայի բոլոր լողափերը՝ շնաձկան հարձակման հետևանքով տղամարդու մահից հետո»,- հայտնում է հրատարակությունը։
Շնաձկան հարձակման հետևանքով ռուսաստանցու մահվան մասին հայտնել են Հուրգադայում ՌԴ գլխավոր հյուպատոսությանը։ Նրանք նաև կոչ են արել ռուս զբոսաշրջիկներին զգոն լինել ջրում և առաջնորդվել Եգիպտոսի իշխանությունների կանոններով ու արգելքներով։